Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/171

Այս էջը սրբագրված է

միլիցիապետի թույլտվության տպել աֆիշաները[1]։ Սա խոսքի ազատության բռնադատում է, որը պետք է այսօր ևեթ վերացվի։


Ընկեր Արամը՝ իբրև Երևանի Հայոց ազգային խորհրդի ժամանակավոր վարչության նախագահ, հայտնում է, որ այստեղ թույլտվության հարց չկա, այլ ծանուցման հարց է։ Յուրաքանչյուր դասախոս պարտավոր է հայտնել միլիցիապետին, թե որտեղ, որ ժամին և ինչի մասին պիտի խոսի։


Այս բացատրությունը չի բավարարում հարցապնդում անոդներին և նոքա շարունակում են պնդել, որ այստեղ ոչ թե ծանուցման, այլ թույլտվության հարց է։ Բավական երկար վիճաբանություններից հետո որոշվում է առաջարկել կառավարությանը ամենակարճ ժամանակամիջոցում վերաքննել այդ հարցը։


Նիստը փակվում է գիշերվա ժամը 12-ին։


«Լրատու» Երևանի Հայոց ազգային խորհրդի, 23 հուլիսի 1918 թ., № 6։


№ 89

«Կավկազսկոյե սլովո» թերթը Հայոց ազգային խորհրդի՝

Երևան ճանապարհվելու մասին՝ ըստ «Մշակ» թերթի

23 հուլիսի 1918 թ.[2]


Հայոց ազգային խորհրդի ճանապարհորդությանը մասնակցած մի անձ հետևյալ մանրամասնություններն է հաղորդել «Кавказское Слово»–ին։


Ինչպես հայտնի է, Հայոց ազգային խորհրդի և կառավարության անդամներին միայն երկար չարչարանքներից հետո հաջողվեց մեկնել Թիֆլիսից, և Վրաստանի կառավարությունը հնարավոր չգտավ ուղարկել կայարան իր ներկայացուցչին՝ հայ ժողովրդի գերագույն մարմնի մեկնելու ժամանակ։ Հակառակ Վրաստանի Հանրապետության կառավարության խոստումներին՝ ձեռք առնել բոլոր միջոցները

  1. Հայտարարությունները։
  2. «Кавказское слово» թերթում հոդվածի տպագրության ժամանակը։