«թեթևացնելու» Հայոց ազգային խորհրդի ճանապարհորդությանը, վերջինիս և Հայաստանի կառավարության անդամների չարչարանքները շարունակվեցին մինչև Վրասաանի սահմանները։ Փոյլի կայարանում վրացական սահմանապահ զորախումբը, ոչ-ոքից տեղեկություն չառնելով Հայոց ազգային խորհրդի ճանապարհորդության մասին, ուզում էր ձեռնարկել խուզարկություն այն վագոնում, որով գնում էին Հայոց ազգային խորհրդի անդամները, և միայն գերմանացի օֆիցերների[1] միջամտության շնորհիվ, որոնք մեկնում էին Հայոց <ազգային> խորհրդի հետ Երևան, հաջողվեց ազատվել այդ ստորացուցիչ ձևականությունից և անարգել անցնել սահմանը։
Ի նկատի ունենալով դառը փորձը՝ Հայոց ազգային խորհրդի
անդամները և նրանց ուղեկիցները չափազանց զարմացան այն
ընդունելությունից, որ ցույց տվին նրանց Ադրբեջանի սահմաններում՝ Աղստաֆա կայարանում և Ղազախ քաղաքում։ Ադրբեջանի սահմանում
Հայոց ազգային խորհրդի անդամներին դիմավորեցին նահանգապետը[2] և կոմենդանտը։ Չիմանալով Խորհրդի գալու ճիշտ օրը՝ նահանգապետը և զինվորական իշխանության ներկայացուցիչը երկու օր շարունակ
եկել են կայարան և հետ գնացել։ Շրջակա գյուղերի թաթար
գյուղացիները, ժողովվելով կայարանում, դիմավորեցին երաժշտությամբ։ Ղազախում իշխանությունները պատրաստել էին ընթրիք և
իջևան՝ Հայոց ազգային խորհրդի անդամների և նրանց ուղեկիցների
համար։ Ուշ լինելու պատճառով Խորհրդի անդամները ստիպված էին
հրաժարվել սիրալիր հրավերից և մնացին գիշերելու Աղստաֆայամ
գնացքի մեջ, որպեսզի վաղ առավոտյան առաջ գնան։
Հետևյալ օրը վաղ առավոտյան Ազգային խորհրդի անդամները
մեկնեցին Երևան։
Առհասարակ հարկավոր է ընդգծել այն չափազանց սիրալիր
վերաբերմունքը, որ ցույց տվեցին Հայաստանի կառավարությանը և
Ազգային խորհրդի անդամներին թուրքերը և թաթարները։
«Մշակ». 24 հուլիսի 1918 թ.. № 143։