Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/175

Այս էջը սրբագրված է

Ես դեռ սրանից երկու շաբաթ առաջ հրաժարվել էի Երևանի ազգային խորհրդի նախագահությունից, բայց, ի նկատի ունենալով Խորհրդի միացման խնդիրը, մնացի մինչև կառավարության գալը և այժմ ազատ եմ իմ պաշտոնից և, զանազան հանգամանքներ նկատի առնելով, այլևս իմ մասնակցությունն անհարմար եմ համարում։

Խորին ակնածությամբ
Ձերդ Վեհափառության խոնարհ որդի Խորեն եպիսկոպոս

ՀԱԱ, ֆ. 57, ց. 5, գ. 190, թ. 5-6։ Բնագիր։ Ձեռագիր։ Հրապարակված է՝ «Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության։ Գիրք Բ. Խորեն Ա Մուրադբեկյան. Կաթողիկոս Ամենայն Հայոց (Հոգևոր գործունեությունը 1901-1938 թթ.)» Կազմող՝ Ս. Ա. Բեհբուղյան, երևան, 1996, էջ 56-57, փաստ. № 35։


№ 91

Կ. Պոլսում գտնվող հայկական պատվիրակության նախագահ

Ավետիս Ահարոնյանի հեռագիրը Հայոց ազգային խորհրդին

23 Խպիսի 1918 թ.

Բաթում, Նորին գերազանցություն էսսադ փաշային, խնդրում ենք հնարավորություն ընձեռել Հայոց ազգային խորհրդին ուղևորվել Երևան[1]։


Անմիջապես մանրամասն տեղեկություններ հաղորդեք ընդհանուր դրաթյան մասին, ինչպես նաև վերջին կոտորածի մանրամասնությունները։ Կառավարությունը և Ազգային խորհուրդը ե՞րբ են գնալու Երևան, ինչպիսի՞ կազմ ունի կառավարությունը, ինչպիսի՞ն են փախստականների պայմանները։ Բաթումից և Փոթիից ուղևորվող նավերի միջոցով սպասում ենք նորությունների և թերթերի։

Պատվիրակության նախագահ՝ Ա. Ահարոնյան
  1. Փաստորեն, 1918 թ. հուլիսի 23-ին Կ. Պոլսում գտնվող հայ պատվիրակները տեղյակ չէին, որ ամսի 17-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսից ճանապարհվել է Երևան։