ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 657, թ. 125։ Պատճեն։ Մեքենագիր։ Թարգմանության ռուսերենից[1]։ Հրապարակված է՝ "Из истории иностранной интервенции Армении в 1918 году, документы и материалы" /Составитель X. А. Бадалян, Ереван, Изд-во Ереван. ун-ма, 1970, с. 210-211, док. № 108.
№ 92
Կ. Պոլսում գտնվող հայկական պատվիրակության նախագահ
Ավետիս Ահարոնյանի հեռագիրը Հայոց ազգային խորհրդին
Թիֆլիս, Նորին պայծառափայլություն կոմս Շուլենբուրգին՝
Հայոց ազգային խորհրդի համար, պատճենը՝ Լևոն Եվանգուլովին։
Անհամբերությամբ տեղեկություններ ենք սպասում Ղարաքիլիսայում,
Լոռիում, Նուխիում և այլուր եղած ջարդերի մասին, որոնց մասին
հաղորդում է «Հորիզոնը» <1918 թ.> № 136-ում[2]։ Կառավարությունը և <Հայոց> ազգային խորհուրդն արդյոք գնացել են Երևան։ Բաթումի
և Փոթիի իշխանավորների հետ նավով մեզ ուղարկեք նամակներ
և հատկապես հայկական և ռուսական թերթեր։ Առաջին հարմար առիթով
ուղարկեք Ա. Շահխաթունյանի վերջերս հրատարակված գրքի[3]
10 օրինակներ։ Կոնֆերանսի բացման վերաբերյալ դեռևս չի հաղորդվում։
ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 657, թ. 125։ Պատճեն։ Մեքենագիր։ Թարգմանության ռուսերենից[4]։
- ↑ Հեռագրի ֆրանսերեն օրինակը տես ՀԱՍ, ֆ 200, ց. 1. գ. 657, թ. 124։
- ↑ Խոսքը «Հորիզոն» թերթի 1918 թ. հուլիսի 12-ի համարում «Կոտորածներ» վերնագրով հրատարակված հոդվածի մասին է։
- ↑ Տես Шахатунян А., Административный передел Закавказского края. Тифлис 1918.
- ↑ Հեռագրի ֆրանսերեն օրինակը տես ՀԱՍ. ֆ. 200, ց. 1, գ. 657, թ. 124 շրջ.։