II. Սպասելով այս բանակցությունների (օսմանցիների) <հետ>) վախճանին՝ Հայոց ազգային խորհուրդը վճռապես հրահանգում է թե՛ արդեն թշնամուց գրավված և թե՛ վտանգի տակ եղած հայկական գավառների ազգաբնակությանը դադարեցնել գաղթը, մնալ իրենց տեղում, որովհետև, ինչ էլ լինի տեղական պայմանները, տեղահանությունը շատ ավելի կորստաբեր է ու կործանարար, բան ծանր պայմաններում հայրենի հողի վրա ապրելը։
Նախագահը կարդալուց հետո հնարավոր է համարում
հետևյալ կարելիությունները.
1. Ուլտիմատումն ընդունվում է, Երևանն ապահովվում, կառավարություն կազմվում՝ համարելով կոնֆլիկտը վերջացած։
2. Որ օսմանյան ալտիմաստւմին այնպիսի բացատրություն
կտան, որ այլևս հնարավորություն չի լինի ընդունել և մեր պայքարն էլ
ավելի պիտի սաստկանա և օրհասական դառնա։ Եվ, ուրեմն, անհրաժեշտ
կլինի կազմելու թերևս Հայաստանի ապահովության կոմիտե և ոչ
կառավարություն։ Պետք է երկու դեպքն էլ ի նկատի ունենալ և նախապատրաստվել։
<Ա. Ահարոնյանը> նախագահությունը հանձնում է, <այն>
ստանձնում է Տ. Բեկզադյանը։ <...>
IV. Կառավարության կազմի խնդիրը.
Կառավարության կազմի որոշելը դեռ վաղաժամ է, պետք է
սպասել Բաթումի բանակցությունների արդյունքին և հետևանքին։ Իր
խոր համոզումով մեկ ուլտիմատամին հետևելու է երկրորդը։ Ա. Ահարոնյանը
երկու ելք էր համարում, բայց կա և երրորդը, այն է՝ որ մենք
անկախություն չենք ուզում, այլ մտնում ենք Ադրբեջանի հպատակության
մեջ։ Մենք ժամանակավորապես վերցնում ենք կառավարչական
ֆունկցիաներ, իսկ Ազգային խորհուրդը, ընտրված լինելով բոլոր հայերի
կողմից, չի կարող մի որևէ մասի կառավարություն կազմել։ Պետք է
այդ իրավունքը փոխանցել Երևանի ազգային խորհրդին, որը և իրավազոր
է կառավարություն կազմելու, եթե թուրքերի առաջխաղացումը
դադարի, իսկ եթե ոչ՝ մտնել Ադրբեջանի մեջ[1]։
- ↑ Հավանաբար պարբերությունը նախագահող Տ. Բեկզադյանի խոսքերն են։