մնացած մասերում՝ Ալեքսանդրապոլում, Ախալքալաքում, Լոռում գտնվածները։
Ներկա մոմենտում, երբ քաղաքական դրությունը շատ անորոշ
է, երբ այս մանրիկ հանրապետությունների ապագան թեական մեծ
սխալ է, Հայոց ագգային խորհուրդը՝ իբրև ընդհանուր ներկայացուցչական
օրգան, վերածել միայն Հայաստանի Հանրապետության
Խորհրդի։
Այժմ, երբ հայության զանազան մասերը, բաժան-բաժան
եղած, տարբեր քաղաքականություն են վարում, անհրաժեշտ էր այդպիսի
մի ընդհանուր մարմնի գոյությունը, որ կարողանար մի հայտարարի
բերել և մի քաղաքական գիծ վարել։ Այս մասնատումը և հակադիր քաղաքականության վարելը մենք համարում ենք կործանարար ոչ
միայն հայ ժողովրդի, այլև ընդհանուր շահերի տեսակետից, որ ավելի
զորեղացնում, վառ է պահում փոխադարձ ատելությունն ու թշնամանքը,
այլև սանկցիա է տալիս իրերի այն աննորմալ ու հակադեմոկրատական
ու հակապրոգրեսիվ դրության, որ ստեղծված է արտաքին ու
ներքին հակահեղափոխական տարրերի շնորհիվ։
Մեր այս վերաբերմունքը դեպի Ազգային խորհուրդը բնավ չի
հակասում մեր սկզբունքներին ու գործելակերպին։
Եթե մենք սկզբնական շրջանում բուռն պայքար էինք մղում
այն տարրերի, օրգանների դեմ, որ իրենց սեպարատ ձգտումներում ու
քայլերով աշխատում էին ջլատել ընդհանուր դեմոկրատական
ֆրոնտն ու պետական վարչական կապը ժողովուրդների՝ հանուն ազգային պետությունների, այժմ մենք նույն ուժգնությամբ կողմնակից
ենք այն տարրերին ու հիմնարկություններին, որոնք իրենց էությամբ ու
գործունեությամբ ձգտում են վերահաստատել ընդհանուր դեմոկրատական դրության, ժողովուրդների շաղկապ՝ գոնե պետական-վարչական
իմաստով։
Եվ որովհետև Հայոց ագգային խորհուրդը՝ իբրև մի ընդհանուր
ներկայացուցչություն, որ իր էությամբ, ձգտումներով ու գործունեությամբ
այդ միության կողմնակից էր, մենք չէինք ցանկանում, որ նա
կորցներ իր ընդհանուր բնույթը և դառնար միայն Հայաստանի Հան–