1. Հովհաննես Մելիքյան, 2. Ստեփան Մալխասյան, 3. Արշալույս Մխիթարյան, 4. Գարեգին Ենգիբարյան, 5. Սիրական Տեր-Մարտիրոսյան, 6. Գրիգոր Տեր-Խաչատրյան։
Անկուսակցականներ՝
1. Ստեփան Մամիկոնյան, 2. Պետրոս Զաքարյան։
Մուսուլմանների պատգամավորներ
1. Սեյիդ–Ռիզա Միր-Բաբաև, 2. Միրզա Ջաբար Մամեդով, 3.
Ախպեր աղա Իսմայիլով, 4. Միր-Բաղիր Միր-Բաբաև, 5. Մամեդ բեկ
Մամեդբեկով, 6. Ասադ բեկ Աղաբաբբեկով։
Ռուսաց պատգամավոր՝
1. Իվան Իվանովիչ Զորին
Եզիդի պատգամավոր՝
1. Յուսուֆ բեկ Թեյմուրով
«Զանգ», 4 օգոստոսի 1918 թ., № 42։
№ 99
Արտաշես Բաբալյանի հուշերը ՀՀ իշխանության
կենտրոնական մարմինների ձևավորման և
Երևան տեղափոխվելու մասին
<...> <Հայոց> ազգային խորհուրդն ինքն իրեն հռչակեց գերագույն
իշխանություն հայկական գավառների համար, բայց մնաց Թիֆլիսում։
Ալ. Խատիսյանի նախագահությամբ հայկական պատվիրակությունը
ստորագրեց <1918 թ.> հունիսի 4-ին տաճիկների հետ հաշտության
դաշնագիրը, որով 11.000 քառակուսի վերստ տարածությամբ
մի Հայաստան էր ստեղծվում։
Արամն էր, որը, փաստորեն, կառավարում էր երկիրը։ Իբրև
լիազոր <Հայոց> ազգային խորհրդի՝ նա կազմակերպել էր վարչությունները
և սպասում էր նորընտիր կառավարության և Ազգային
խորհրդի Երևան տեղափոխվելուն։