Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/188

Այս էջը սրբագրված է

Դեռ երկար պիտի մնայինք Թիֆլիսում, եթե Արամը վճռական պահանջ չդներ Ազգային խորհրդին ու վարդապետ Հ. Քաջազնունուն՝ Երևան անցնելու և ստանձնելա գործերը։


Ազգային խորհուրդն ու կառավարության անդամներր, սակայն, դրված էին անհարմար կացության մեջ։


Ի՞նչ ճանապարհով անցնել Հայաստան։


Մինչև Սանահին՝ երկաթուղին տաճիկների ձեռքին էր. քիչ հետո տաճիկները հետ քակվեցին դեպի Ջաջուռ։ Ուրեմն՝ հնարավոր չէր երկաթուղով մեկնել։ Մնում էին Լոռիի լեռնային ճանապարհը՝ Դիլիջան տանող և Ղազախի խճուղին։


Երկար տատանումներից հետո, վերջապես, որոնվեց ճամփա ելնել Ադրբեջանի՝ Աղստաֆայի գծով։


Հուլիսի 17-ին մեկնեցինք Թիֆլիսից։ Վրաստանի կառավարությանը ցույց տվեց կոպիտ և անքաղաքավարի վերաբերմանը դեպի Հայաստանի գերագույն իշխանությունը։


Նախ՝ ժամանակին վագոններ չտրվեցին, արգելեցին Ազգային խորհրդի մի քանի հին և խարխլված ավտոմոբիլները վերցնել մեզ հետ։ Երկար բանակցություններից հետո միայն թույլատրեցին մի քանի անհրաժեշտ իրեր և ինքնաշարժեր գնացքի մեջ բարձրացնեք ու, երեկոյան դեմ մի կեղտոտ վագոնի մեջ տեղավորելով մեզ, ճամփա դրին դեպի Ղազախ։


Կայարանում վրացական իշխանության ներկայացուցիչները բացակա էին։ Ոչ-ոք հրաժեշտի չէր եկել։ Կայարանապետի օգնականն էր միայն, որ կարգադրություններ էր անում։ Հայ հասարակությանը միանգամայն անտարբեր էր։ Եվ այսպես՝ առանց շուքի, ճամփա ընկանք Թիֆլիսից և առավոտյան լուսաբացին հասանք Ադստաֆա կայարանը։


Այդտեղ հանդիպեցինք տաճկական մի զորախմբի, որ գնում էր Բաքու։


Սի քանի ժամ այդտեղ մնալուց հետո ինքնաշարժերով մեկնեցինք դեպի Ղազախ և Ուզունթալա, որը Հայաստանի սահմանն էր։ Ջերմ ընդունելության հանդիպեցինք Ղազախում Ադրբեջանի իշխանության կողմից։