Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/19

Այս էջը սրբագրված է

Մ. Հարությանյան. Եթե նույնիսկ մեր իրավունքները փոխանցվեն Երևանին, դարձյալ կառավարության խնդիրը չի լուծվի, ինքը համաձայն չէ դրան։ Կողմնակից է, որ Ազգային խորհուրդը տեղափոխվի Երևան։ Ն. Աղբալյանի տեսակետն անթույլատրելի է և գլուխ պրծեցնել կնշանակի։ Պետք է այս դժվարին օրերում Ազգային խորհուրդը գնա ժողովրդի մեջ աշխատելու իր մեծամասնությամբ։


Արդյո՞ք Հայ ժողովրդական կուսակցությունը կարող է իր վրա վերցնել կառավարություն կազմելու ղեկը։ Չի՛ կարող, որովհետև չունի ոչ բավական մեծություն և հմայք, իսկ քաղաքականության գծի սխալն ընկնում է նաև նրա վրա, որովհետև նրա վարիչները նույնպես մեղավոր են կամավորական շարժման մեջ։ Միայն Հ. Յ. Դաշնակցությունը կարող է վերցնել այդ ծանր բեռը թե ժողովրդի և թե՛ օսմանյան կառավարության վստահությունը վայելելով։ Կառավարությունը, իհարկե, <պետք է կազմել> ոչ ամբողջապես, այլ նախագահությունն ու մի քանի բաժիններ, այլ մյուս կուսակցություններից էլ ըստ արժանավորության անհատի։ Իբրև <կառավարության ղեկավարի> հարմար թեկնածու, իր մի քանի ընկերների կողմից, մատնանշում է Ալ. Խատիսյանին, որը թե ընդունակություններով և թե վարած գծով համապատասխանում է ներկա դրությանը։


Ավ Սահակյան. Ներկա ծանր դրությունը հետևանք է մի շարք ծանր պատճառների։ Մեղավոր են բոլոր կուսակցությունները, Ազգային խորհուրդը և մեր ինտելիգենցիայի մերկանտիլ[1] գիծը, որ չկարողացան այս պատմական մոմենտում մեր դրությունը, էրզրումը, Ղարսը պահել: Եթե որևէ կուսակցություն կարողանա մեր ժողովրդին հանել այս ծանր դրությունից, ինքը կթողնի Դաշնակցությունը, որին ծառայել է 50 տարի հոգով և սրտով։ Բայց, դժբախտաբար, այդպիսին մեր մեջ կա և դարձյալ բեռն ընկնելու է Դաշնակցության վրա և այն էլ այնպիսի մարդկանց <վրա>, որոնք վայելում են ժողովրդի վստահությունը՝ իհարկե, բոլոր կուսակցություններից։


Ա. Խոնդկարյան. Անհրաժեշտ է ունենալ մի ընդհանուր օրգան, որովհետև դեռ կան ընղհանուր հարցեր։ Որտե՞ղ է լինելու նրա տեղը,

  1. Շահամոլական։