դական, 6 սոցիալ-դեմոկրատ և 6 սոցիալիստ-հեղափոխական ներկայացուցիչներ, երկու չեզոք, երեք թուրք և մի ռուս։ Եզիզի ժողովրդի ներկայացուցիչը մտնում էր Դաշնակցական ֆրակցիայի մեջ։ Այսպիսով՝ Խորհրդի անդամների թիվը հասավ 42-ի։
Այս կազմով 1918թ. օգոստոսի 1-ին բացվեց Հայաստանի Խորհրդի
նստաշրջանը։ Հայաստանի Խորհուրդը պիտի լիներ մեր օրենսդիր
մարմինը մինչև Խորհրդարանի ընտրությունները։ <...>
«Հայրենիք» ամս. (Բոսսան), 1923, հունիս, էջ 44-47։
№ 100
Ռուբեն Տեր-Մինասյանի հուշերը Հայոց ազգային
խորհրդի՝ Երևան տեղափոխվելու մասին
<...> Արամի դիկտատորության և <Երևանի> ազգային խորհրդի
ճիգերի արդյունքը եղան Սարդարապատի և Բաշ-Ապարանի
ճակատամարտերը, որոնք կանգնեցրեցին թուրքական արշավը և դյուրացրին Բաթումի դաշնագրի կնքումը։ Երևանի ազգային խորհուրդն ու
Արամը եղան, փաստորեն, Հայաստանի առաջին կառավարությունը և
երբ Հայոց ազգային խորհրդի նշանակած կառավարությունը Թիֆլիսից
հասավ Երևան, Հայաստանի իշխանությունն արդեն կազմված էր
և գործում էր Արամի ղեկավարության տակ։
Երբ 1918 թ. մայիսի 28-ին Անդրկովկասի միության քայքայման
հետևանքով Հայոց ազգային խորհուրդը ստանձնեց «հայկական
գավառների գերագույն իշխանությունը», նրա առջև դրվեց մի
գործնական խնդիր՝ կամ վավերացնել Երևանի մեջ գոյություն ունեցող
փաստական կառավարությունը, կամ տեղափոխվել Երևան։ Նա
ընտրեց վերջինը, մանավանդ որ Երևանի ազգային խորհրդի և Արասի
փափագն էլ այդ էր, և հունիսի 10-ին[1] հանձնարարեց Հ. Քաջազնունիին կազմել Հայաստանի առաջին նախարարությունը[2]։ Մոտ