ամիս ու կես հետո ինքն էլ, անդամների հիմնական փոփոխությամբ, մեկնեց Թիֆլիսից և հուլիսի 23-ին[1] հասավ Երևան, ուր ընդունվեց երկրի բարձրագույն իշխանությանը վայել պատիվներով։ Կառավարության գալով՝ Երևանի ազգային խորհուրդը լուծարվեց, բայց Երամը նորաստեղծ իշխանության մեջ էլ մնաց ծանրության կենտրոնը իբրև Ներքին գործոց, հանրային կրթության, խնամատարության, պարենավորման և հաղորդակցությանդ միջոցների նախարար։
«Մայիսի 28» /Մասնակցությամբ, Ա Ահարոնյանի, Ա. Իսահակյանի, Ա. Խատիսյանի, Ռուբենի, Մ. Վարանդյանի, Ս. Վրացյանի են/, Փարիզ, ՀՅԴ Փարիզի շրջ. կոմիտեի հրատ.,1926, էջ 28-29։
№ 101
Արշակ Ջամալյանի հուշերը ՀՀ իշխանության կենտրոնական
մարմինների՝ Թիֆլիսից Երևան ճանապարհվելու մասին
<...> Վրաստանի և Ադրբեջանի հետևողությամբ Հայաստանն
անկախ պետություն հայտարարելուց հետո Հայոց ազգային խորհուրդը,
որը մինչև այդ գտնվում էր Թիֆլիսում, բնականաբար պետք է մեկներ
Երևան, որը նոր պետության մայրաքաղաքն էր համարվում։ Սակայն
մի շարք քաղաքական և տեխնիկական նկատառումներով նա
հարկադրված էր հետաձգել իր մեկնումը։
Քաղաքական պատճառներից ամենակարևորն այն էր, որ Թուրքիայի հետ դեռ հաշտություն չէր կնքված և նրա մտադրությունները Հայաստանի գոյության կամ չգոյության խնդրում պարզ չէին։ <1918 թ> մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը որոշեց իր պատվիրակներին Բաթում ուղարկել՝ թուրքերի առաջարկած հաշտության դաշնագիրը ստորագրելու համար։ Վերջինս ստորագրվեց հունիսի 4-ին, բայց դեռ պետք է վավերացվեր երկուստեք՝ իրավական ուժ առնելու համար։ Մինչ այդ ժամանակավոր զինադադարով որոշվեցին այն ռազմագծերը, որը պետք է բռնեին հայկական և թուրքական զորքերը՝ առանց իրար դեմ հարձակվելու։ Սակայն թուրքերը շարու–
- ↑ Հայոց ազգային խորհուրդը Երևան է ժամանել 1918 թ. հուլիսի 19-ին։