Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/196

Այս էջը սրբագրված է

Էր Ղազախ-Դիլիջան ճանապարհը, որը նույնպես ապահով չէր համարվում՝ նկատի ունենալով Ադրբեջանի թաթար ազգաբնակչության թշնամական վերաբերմունքը դեպի հայերը։


Հայաստանի նորակազմ իշխանության այս ծանր վիճակն ըմբռներու համար բնավ կարիք չկար հայ ժողովրդի դարերով հարևանը լինել, սրա համար տարրական մարդկային վերաբերմունքն էլ բավական էր։ Բայց վրացական կառավարությանն ու ղեկավար շրջաններն այս մարդկային վերաբերմունքն իսկ չունեցան հայ ժողովրդի իշխանության հանդեպ։ Հազիվ մեր հաշտարար պատվիրակները վերադարձել էին Բաթումից, երբ վրացական շրջանակներից սկսեցին խուլ դժգոհություններ լսվել, թե ի՞նչ գործ ունի Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում և ինչու՞ նա չի գնում իր Երկիրը։ Կարծեք նրանք բոլորովին անտեղյակ էին, թե ինչ ողբերգական վիճակի մեջ էր գտնվում այդ Խորհուրդն ամեն տեսակետից։


Այս դժգոհաթյունների հոգեբանական աստառը պարզ է։ Վրաց ժողովրդի ղեկավարները Բաթումում խիստ նենգ մի խաղ էին խաղացել դաշնակից հայերի գլխին և այժմ կասկածում էին, թե Հայոց ազգային խորհուրդը նրանց վատությանը վատությամբ պատասխանելու ծրագրեր է որոճում։ «Հայոց ազգային խորհուրդը լավ աչքով չէր նայում անկախ Վրսատանին և նրա կառավարությանը։ Մենք շատ փաստեր ունենք այդ ապացուցելու համար», - ասում էր վրացական սոցիալ-դեմոկրատիայի պաշտոնական օրգան «էրթոբա»–ն (1918 թ., համար 156)։ Փաստերն էլ որո՞նք էին։ Այն, որ Հայոց ազգային խորհուրդը հանդգնել էր վրդովվելու Բաթումի դավադրության դեմ, այն, որ նա, մինչև Հայաստան գնալը և իշխանությունը ստանձնելը, վաղաժամ էր համարել հայտարարել, թե ճանաչում է Վրսատանի անկախությանը և, վերջապես, այն, որ մի քանի հայեր, դրանց հետ նաև Գերմանիայի ներկայացուցիչներից ոմանք, տարակույս էին հայտնել, թե վրացիներն իրավունք անեն առանց այլևայլության տիրանալու անդրկովկասյան բոլոր ժոդովարդների և մասնավորապես հայ ժողովրդի ջանքերով ստեղծված Թիֆլիսին («Սաքարտվելո», 1918 թ. հուլիսի 19)։


Վրացական ղեկավար շրջանների և մամուլի այս կասկածամտությանը մի քանի շաբաթում այնպիսի հեղձուցիչ մթնոլորտ ստեղ–