րում։ Մեր նախագահը[1], թեև ողջունեց, մի լավ նախատեց նրանց վարմունքդ հանդեպ հայերի, որ իրենց վիճակի տնօրինման առաջին դերը հավատացել էին իրենց։ Ինքը հարց դրեց արտաքին հարաբերությունների և լիկվիդացիայի մասին։ [Ն] ժորդանիան վարպետ ձևով ասաց, որ արգելք չեն լինի մեզ։ Ի միջի այլոց, ասաց, որ Վրաստանի անկախությանն ընդունված է եդել Քառյակ պետությունների կոդմից 1917 թ., և այժմ կաշխատեն դիպլոմատիական[2] ճանապարհով իրագործելու այդ։ Սահմանները դեռ չեն որոշել։
<...> <Մեր> վերաբերմունքը դեպի Վրաստանի անկախությունը.
Ստ. Մամիկոնյան. Այդ անկախությանն ընդունել իբրև կատարված փաստ
և ոչ մի ողջույն չանել։ Մենք անկախությանը դեմ ենք
եղել, շարունակելու ենք նույն գիծը։ Բայց այս ակտով ստեղծվել է
ծանր դրություն հայկական գավառների համար, մնացել են առանց
գլխի, կառավարության։ Այս հանգամանքը ստիպում է ստեգծել ժամանակավոր վարչության։ Հարկավոր են միջոցներ, դրամ, հաց և այլն, որ
կարողանանք կռիվ անել։ Հայաստանի անկախությանն անժամանակ
է՝ թույլ են, խլում է Ռուսաստանի օգնության միակ հնարավորությանը։
Ստեղծել ժամանակավոր վարչության, լինի դա Խորհուրդը, այդ
միևնույնն է, որի մեջ կարող է մտնել և մեկ թուրք ներկայացուցիչ։ Երկու դեպքում էլ նա մեկնելու է Երևան՝ թողնելով իր ներկայացուցիչն
այստեղ։ Մեր բոլոր զորքերն ու մթերքը տեդափոխել Երևան։
Հ. Առաքելյան. Չպետք է Վրաստանի անկախությանը դեմ
գնալ, բայց և չողջունել։ Չգիտենք, թե ինչ դրության է ստեղծվում մեզ
համար, մանավանդ որ դա կարող է դավաճանական քայլ լինել Ռուսաստանի
դեմ։
Ղ. Տեր-Ղազարյան. Թող այս խնդիրը կուսակցությունները
որոշեն, <Հայոց> ազգային խորհուրդը չխառնվի։ Չենք կտրող մտնել
ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Վրաստանի և ո՛չ Տաճկաստանի մեջ։ Եթե Անդրկովկասի միությունը մնար, այլ բան է։ Քանի որ այն չկա, մենք
Ռուսաստանի քաղաքացիներ ենք։ Պետք է ուժ տալ Բաքվին՝ հարց չէ,
թե ում հողում է նա։ Դա է ժողովուրդների, դեմոկրատիայի փրկությու–