Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/20

Այս էջը սրբագրված է

որը ցույց կտան մոտակա դեպքերը։ Անունը պետք է մնա Ազգային խորհուրդ, որպեսզի դրսի հարաբերությունների մեջ չերևա, թե մենք անջատված ենք՝ առանց հաշվի առնելու նրա ներքին կազմը։ Դա շատ կարևոր է այն տեսակետից, որ չի հավատամ այս դրության տևականությանը և, ուրեմն, հնարավոր կլինի գուցե վերահաստատել մեր կապը Ռուսաստանի հետ։ Ներքին կազմը պետք է շարունակել կոալիցիոն ձևով և ոչ թե հանձնել Հայ ժոդովրդական կուսակցությանը, որը որոշակի չի հակադրվել Դաշնակցությանը։ Այլ բան է սոցիալիստական կուսակցաթյունները, որոնք միշտ հակադրվել են Դաշնակցությունը։ Բայց մեր թշնամիները մեզ նայում են ոչ որպես կուսակցություններ, այլ՝ ազգ, աստի և պետք է <կառավարաթյանը> կոալիցիոն սկզբունքով կազմվի։ Մնացածը տեխնիկական հարց է։ Պետք է կուսակցությունների ներկայացուցիչները փոխադարձ համաձայնությամբ մատնանշեն մի մարդու, որ նա կառավարություն կազմի։


Մ. Արզումանյան. Ապագա Խորհուրդն ավելի լայն է լինելու, որն ընտրելու է կառավարությանը։ Եթե զինաթափ ենք լինելու, կառավարությունը հանձնել Հայ ժոդովրդական կուսակցությանը, իսկ եթե չէ՝ Դաշնակցությանը, որին հաշվի են առնում այլ ազգերը։ Բայց այդ կառավարության մեջ մտցնել նաև փոքրամասնություններից։ Կառավարություն կազմեւը հանձնել մեկին, որ որոշ նորմայով կազմի և տեղափոխվի Երևան՝ Խորհրդի հետ միասին։


Հ. Առաքելյան. Հայ ժողովրդական կուսակցությունը կամավորական շարժման մեջ դեր չի խաղացել, դրա ամբողջ մեղքն ընկնում է Դաշնակցության վրա։ Անկախություն չհայտարարել, բայց կագմեւ ժամանակավոր կառավարության՝ պահպանելով Խորհրդի անունը և փոխելով նրա կազմն այնպես, որ Դաշնակցությանը ղեկավարող դեր չկատարի։ Նրա երեսնամյա գործունեությանը բացասական հետևանքներ տվեց և նրա ղեկավարող դերը կարոդ է խանգարել մեր բարեկամական հարաբերություններին ոչ միայն հարևանների, այլև դրսի պետությունների հետ։ Ազգային խորհրդի կազմը լրացնել նոր անդամներից, թեկուզ և չեզոք անհատներից, որոնք կառավարություն կազմելը կհանձնեն մի ոչ դաշնակցականի, որ կոալիցիոն սկզբունքով