Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/202

Այս էջը սրբագրված է

հանրապետությունների ներկայացուցիչների՝ լուծերս համար Կովկասի և Թուրքիայի միջև առկախ մնացած բոլոր խնդիրները։ Հայոց ազգային խորհրդի կողմից այդ խորհրդաժողովի պատվիրակներ նշանակվեցին՝ Ա. Ահարոնյանր, Ա. Խատիսյանը և Մ. Պապաջանյանը։ Այս վերջինը, որը մերժում էր դաշնակցականների հետ մտնել կառավարության մեջ, դաշնակցականների հետ գնաց Կ. Պոյիս, իսկ ապագայում, ինչպես կտեսնենք, նաև Փարիզ։ Հունիսի 14-ին պատվիրակությունը մեկնեց Թիֆլիսից։


Այս բոլոր աշխատանքներն ուշացնում էին կառավարության մեկնումը, որը ջղայնություն էր առաջ բերում ոչ միայն վրացիների, այլև հայ հասարակության մեջ։ Երևանից պահանջում էին փութացնել մեկնումը։ Այդ նպատակով նույնիսկ պատվիրակներ եկան Թիֆլիս։ Թիֆլիսի մամուլն ու հանրային կարծիքը դատապարտում էին Հայոց ազգային խորհրդի ցույց տված դանդաղաշարժությունը, մեղադրում էին, որ Ազգային խորհրդի անդամները չէին ուզում բաժանվել Թիֆլիսից, ինչը որ շատ էլ հեռու չէր ճշմարտությունից։


Այս մթնոլորտում Ազգային խորհուրդը չէր կարողանամ երևան բերել մեկ վճռական կամք։ Իրար հաջորդող նիստերում տեղի էին ունենում բուռն վիճաբանաթյաններ, որոնցից պարզ նկատվում էր, որ շատերի համար Երևան գնալն անձնապես անհանդուրժելի խնդիր էր, որ անձնական նկատումները քողարկվում էին սկզբունքային առարկություններով:


Ի վերջո, Երևան փոխադրվելու հարցը կտրուկ կերպով դրվեց Ազգային խորհրդի և կառավարության հուլիսի 13-ի միացյալ նիստում, ուր կուսակցությունների ներկայացուցիչներն արին իրենց հայտարարությունները. Հ. Յ. Դաշնակցությունը պահանջում էր, որ Ազգային խորհուրդն ու կառավարությունն ամբողջ կազմով անմիջապես մեկնեն Երևան։ Հայ ժողովրդական կուսակցությանն առաջարկում էր Երևան ուղարկել մի պատվիրակաթյուն և կազմել տեղական կառավարության, իսկ Հայոց ազգային խորհուրդը, որպես համազգային մարմին և իշխանության աղբյուր, պահել Թիֆլիսամ։ Հայ բուրժուազիայի համար Թիֆլիսն էլ, ինչպես ամբողջ աշխարհը, «մեր տունն» էր։ Սոցիալիստ-հեղափոխականներն առաջարկում էին, որ