Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/204

Այս էջը սրբագրված է

նասիրությունը։ Հակառակ նախօրոք հայերի կողմից արված դիմումի վրացական կառավարությունը ոչ մի քայլ չէր արել դյուրացնելու համար «քույր հանրապետության» կառավարության ճանապարհորդությունը։ Վրաց կառավարության կողմից ոչ մի ներկայացուցիչ չէր եկել կայարան։ Երկաթուղային վարչությունը, իր հերթին, անփափկանկատ բծախնդրություններով դժվարություններ էր հանում, տրամադրել էր մի հին, կեղտոտ ու անհարմար վագոն՝ կարծես գաղթականներ լինեին ճամփորդողները։ Մեծ դժվարությամբ կարելի էր եղել արտոնություն ստանալ մի երկու կիսախարխուլ ինքնաշարժ տանելու։ Նվաստացած, դառը զգացումներով հեռացան Թիֆլիսից Հայաստանի վարիչները։ Կարծես թշնամի երկրից էին հեռանում։ Փոյլի կայարանում վրացական սահմանապահները լրացրին պակասը՝ փորձելով նույնիսկ խուզարկել Հայաստանի կառավարության վագոնը, և միայն գերմանացի սպայի միջամտությունն ազատեց այդ խայտառակությունից։


Ընդհակառակը, ինչքան տարբեր էր վերաբերումը[1] Ադրբեջանում։ Սահմանի վրա հայկական կառավարությունն ընդունվեց զինվորական պատիվներով, ընդառաջ էին եկել նահանգապետը[2] և Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները։ Աղստաֆայամ և Ղազախում արվեց պաշտոնական ընդուներսթյուն. ճաշ էր պատրաստված ի պատիվ հյուրերի։ Թուրք գյուղացիները համակրանքով էին դիմավորում հայ ներկայացուցիչներին, որոնք մինչև Հայաստանի սահմանն անցան բարեկամական ցույցերի միջից։


Հայաստանում, ճանապարհին, ամեն տեղ Ազգային խորհուրդն ու կառավարությունն ընդունվեցին անվերապահ համակրանքով։


Առաջին հանդիսավոր ընդունելությունը Հայաստանի հողի վրա տեղի ունեցավ Դիլիջանամ։ Հակառակ անձրևոտ եղանակին՝ ձիավոր մի հարյուրյակ սպասում էր հյուրերին գյուղից դուրս։ Յարալյանի ամառանոցի առջև, որը հատկացված էր հյուրերին գիշերելու, դրված էր պատվո պահակ։ Ազգային խորհրդի նախագահի[3] բարևի

  1. Այսինքն՝ վերաբերմունքը։
  2. Տեքստում այդպես է. պետք է լինի՝ «գավառապետը»։
  3. Ա. Սահակյանի։