Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/206

Այս էջը սրբագրված է

Հասարակությունն առանձնապես ջերմ ընդունելություն ցույց տվեց գերմանացի սպաներին։


Երեկոյան տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որին ներկա էին Թիֆլիսի և Երևանի Ազգային խորհարդների և կառավարության անդամները, ռուս, ուկրաինացի ու մահմեդական ազգաբնակչությունների ներկայացուցիչները, պարսկական հյուպատոսը, գերմանական և թուրք սպաները։ Արտասանվեցին բոլորի կողմից ողջույնի ճառեր, որոնց պատասխանեց Հ. Քաջազնունին. «Մեր պետությունը, ասաց նա, - ի միջի այլոց կոչվում է ոչ թե հայկական, այլ Հայաստանի Հանրապետության։ Այդ ցույց է տալիս, որ մեր պետությանը հայրենիք է նրա մեջ ապրող բոլոր ժոդովարդների համար»։


Հանդեսը տևեց մինչև աշ գիշեր։


Հաջորդ օրը սկսվեցին պետական աշխատանքները։ Կառավարությանը հայրենի հողի վրա անցավ գործի։ <...>


Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Փարիզ, ՀՅԴ Ամերիկայի ԿԿ-ի հրատ., 1928, էջ 155-160։


№ 103

Արշամ Խոնդկարյանի հուշերը Հայոց ազգային

խորհրդի՝ Երևան տեղափոխվելու մասին


<...> Մեկնելով այն իրողությունից, որ Հայաստանի նորաստեղծ հանրապետությանն ամփոփելու է իր մեջ հազիվ կեսն անգամ Ռուսաստանի հայության, որով <Հայոց> ազային խորհուրդը Երևան տեղափոխելու դեպքում մյուս կեսը մնալու է առանց քաղաքական ղեկավարության, Ստ. Մամիկոնյանը (Ազգային խորհրդի անկուսակցական անդամ) այն կարծիքն էր պաշտպանում, որ Ազգային խորհուրդը չպետք է լքի համազգային մարմնի իր հանգամանքը և գոհանա միայն «Արարատյան Հայաստանով»։ Այստեղից բխում էր նաև այն կոնկրետ առաջարկը, որին միացանք մենք՝ սոցիալիստ-հեղափոխականներս, թե Երևան գնալուց ու այնտեղ Պետական խոր–