Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/207

Այս էջը սրբագրված է

հուրդ[1] ու կառավարություն կազմելուց հետո Ազգային խորհուրդը պիտի վերադառնա Թիֆլիս և շարունակի իր գոյությանը որպես համայն (Ռուսաստանի հայության ազգային իշխանություն։ Այս առաջարկն ընդունելություն չգտավ Ազգային խորհրդի մյուս անդամների կողմից։ Մերժվեց նաև մեր մյուս պահանջը՝ թույլ տալ, որ կառավարության մեջ մտնելու մասին մեզ արված առաջարկին պատասխանենք Երևանում։ Այս երկու տեսակետներն էլ բխում էին մեր սկզբունքային ըմբռնողություններից և բնավ երբեք արդյունք չէին որևէ «անձնական նկատառումների»։ Եթե ճիշտ է, որ Ազգային խորհրդի անդամներից ոմանց մեջ տիրող էր Թիֆլիսից չմեկնելու ցանկությունը, այդ մեր ընկերներին, համենայն դեպս, չէր վերաբերվում։


<...> <1918 թ.> հուլիսի 16-ին Ազգային խորհրդի ու կառավարության անդամները պիտի մեկնեին Երևան[2]։ Այդ առիթով կուսակցությունները վերջնականապես ճշտեցին, թե ովքեր են լինելու Երևան փոխադրվող իրենց ներկայացուցիչները։ Հակառակ նախնական որոշման՝ վերջին պահին պարզվեց, որ մեր կուսակցության կողմից Երևան պիտի գնամ միայն ես։ Ավելորդ է ասել, որ իմ ընտրությունը կատարեց հայ ընկերների ժողովը։ Բայց, համաձայն Ազգային խորհրդում ընդունված որոշման, կուսակցական ներկայացուցիչների լիազորագրերը պիտի տրվեին նրանց կենտրոնական մարմինների կողմից։ Հուլիսի 15-ին ես իմ լիազորագիրս ներկայացրի մեր Շրջանային կոմիտեի նախագահ Բերյոզովի ստորագրությանը։ <...>


«Վեմ» ամս. (Փարիզ), 1934, հունվար-փետրվար (Գ), էջ 94-95,97։


№ 104

Արշավիր Շահխաթունու հուշերը Թիֆլիսից ժամանող

ՀՀ ղեկավարներին Երևանում ընդունելու մասին

  1. Նախապես որոշվել էր այսպես անվանել նորանկախ Հայաստանի օրենսդիր մարմինը (ամս. ծան.)։
  2. Փաստորեն՝ մեկնեցին հուլիսի 17-ին (ամս. ծան.)։