Սարդարապատի հարթությունից հետո Արամ փաշան[1] հայտարարեց <Երևանի> ազգային խորհրդի մեջ, թե վրացիները, ադրբեջանցիները և հայերն առանձին կառավարություններ են կազմել Թիֆլիսի մեջ և թե Հայաստանի կառավարությունը հաջորդ օրը[2] պիտի հասնի Երևան։
Դիմելով <Երևանի> ազգային խորհրդի նախագահ Խորեն արքեպիսկոպոսին (ապագա կաթողիկոսին) նա ասաց.
«Գերապատիվ սրբազան,
Որպես Ազգային խորհրդի նախագահ՝ Դուք շատ ուրախացած
կլինեք, անկասկած, հայկական կառավարության ստեղծման առիթով
և կցանկանաք Ձեր բարձր նախագահական պաշտոնով ընդունել կառավարական կազմը Երևանում և տալ նրան Ձեր օրհնությունը։ Ընդունելության
արարողությունը պիտի ղեկավարվի մեր շատ սիրելի հրամանատար Արշո Շահխաթունիի[3] կողմից։ Նա արդեն տվել է իր համաձայնությունը»։
Ազգային խորհրդի նիստը վերջանալուց հետո սրբազանը
խնդրեց բոլոր ներկաներին իր մոտ թեյի՝ Առաջնորդարանի գեղատեսիլ պատշգամբի վրա։ Առաջնորդարանը գտնվում էր ձորի մեջ, որտեղից
անցնում է Զանգան՝ կատաղած, փրփրելով։
Տեղի ունեցան այնտեղ մասնավոր խոսակցություններ կառավարական
կազմի մասին։ Արամ փաշան հայտարարեց, թե նախարարական
դերերը որոշվելու են վերջնականապես Երևանում։ Նախարարապետ
միայն նշանակված է Հովհաննես Քաջազնունին։
Խորեն սրբազանը մի անուշ ժպիտով ինձ նայեց և հարցրեց.
— Ինչպե՜ս ես խորհում կազմակերպել ընդունելությունը։
Ինձանից առաջ Արամը պատասխանեց, թե (Ա.) Շահխաթունին
վարպետ է այդ կարգի աշխատանքների մեջ։ Ես իմ կարգին պատասխանեցի կատակով, թե ես պիտի նախընտրեի նրանց բոլորին
բանտարկել, որովհետև այսքան ժամանակ նրանք հանգիստ ապրում