Էին Թիֆլիսամ։ Հետո կուզեի իմանալ, թե արդյոք նրանք գնալու՞ էին էջմիածին՝ կաթողիկոսից[1] առաջին օրհնություն ստանալու համար։ Հակառակ դեպքում ես ոչ մի պատասխանատվություն չէի ուզում առնել ընդունելությունը կազմակերպելու համար և պիտի տայի իմ հրաժարականը։ Արամը, դառնալով Խորեն սրբազանին, ասաց.
— Նայեցե՛ք այս մեր խենթին։
Սրբազանը պատասխանեց.
— Հենց Ձեր այդ գնահատումի համար Վեհափառը կոչում է
նրան էջմիածնի ասպետ և զինվոր։ Աստված օրհնե քեզ, Արշավիր։
Միասին մի բաժակ թեյ առնելուց հետո բաժանվեցինք։ Ես ընկերացա
Արամին մինչև իր բնակարանը և խոստացա նրան հեռախոսել
հաջորդ առավոտ ժամը 9-ին՝ ժամադրություն որոշելու և ընդունելության մանրամասնությունների մասին խոսելու համար։
Գնացի կոմենդատուրա[2] և հեռախոսեցի կնոջս, թե շատ ուշ եմ վերադառնալու: Հետո իսկույն անցա գործի և գրավոր կերպով
պատրաստեցի ընդունելության ծրագիրն իր ընդհանուր գծերի մեջ՝
առանց հիշելու մանրամասնությունները։ Նախընտրելի էր դրանց մասին
բերանացի արտահայտել՝ դժգոհությունների առիթ չտալու համար։
Պիտի հասկացվի քիչ հետո, թե ինչու՞ այդպես որոշեցի։ Վերջապես
հեռախոսեցի Հակոբյանին և հրամայեցի նրան, որ կոմենդատուրայի
գունդը պատրաստ լինի՝ հաջորդ օրը ժամը 2-ին պաշտոնական
տողանցքի համար։
Հաջորդ առավոտյան գնացի Արամի մոտ, որը շատ գոհ եղավ
իմ պատրաստած ծրագրից և հարցրեց, թե ինչու՞ ընդունելության բոլոր մանրամասնությունները չէր նշանակված։ Պատասխանեցի, թե չէի
ուզում ամբողջացնել ծրագիրը՝ առանց նրան հարց տալու հետևյալ
նյութերի մասին.
ա) Պե՞տք էր հրավիրել թաթարներին[3] «բարի գալուստի» հանդեսին։