Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/22

Այս էջը սրբագրված է

նազան հատվածների հետ։ «Երբ այս բոլոր հարցերին ժողովը կտա բավարար պատասխաններ, - բացատրում է պարոն Մ. Ղարաբեկյանը, - այն ժամանակ միայն կարելի կլինի զբաղվել Ազգային խորհրդի կազմի քննությամբ»։ ժողովը որոշում է. «Նախևառաջ քննել վերոհիշյալ հարցերը և ապա անցնել Ազգային խորհրդի կազմի խնդրին»։


Այնուհետև նախագահը հարցը դնում է քննության ու բաց է անում վիճաբանությաններ, որոնց մասնակցում էին՝ պպ. Լեոն, Տեր– Հովհաննիսյանը, Հ. Համբարձումյանը, Ս. Լազարյանը, Ա. Տեր– Բարսեղյանը, Մարգար Ավետիսայնը, Ս. Աբովյանը, Մ. Դարբինյանը և Մ. Ղարաբեկյանը։ Պարոն Լեոն բացատրում է, որ այն հարցին, թե ինչպե՞ս պիտի լինի Ազգային խորհուրդը, կարող է ամենալավ պատասխանը լինել հայ ժողովրդի ներկա վիճակը։ «Ազգային խորհուրդը պիտի լինի մի մարմին, որը, օժտված լինելով բոլոր իրավունքներով և բոլոր պարտականություններով, համապատասխանի հայ ժողովրդի ամբողջությանը, վարի նրա դատը և կառավարի հայ ժողովրդի ներքին գործերը, իսկ տերիտորիայի, տեղի խնդիրը, - ասում է սվարոն Լեոն, - երկրորդական է, աստի չի կարող էապես կապվել Ազգային խորհրդի գործունեության հետ»։ Պարոն Տէր-Հովհաննիսյանը միանում է Լեոյի տեսակետին։ (Հ.) Համբարձումյանը գտնում է, որ Ազգային խորհուրդը պետք է ամեն կերպ խուսափի ինքնուրույն, սուվերեն պետության ֆունկցիաներ <վարելուց>, որ նա երբեք չպետք է վստահանա հայտարարել Հայաստանի անկախությունը, որն անպայման կորստաբեր կլինի իր հետևանքներով, չպետք է վարի արտաքին պետական քաղաքականության, այլ միայն հայ ժողովրդի ներքին գործերը և որ Ազգային խորհրդի գործունեությունը չի կարող կապված լինել տերիտորիայի հետ՝ նա վարում է հայ ազգի դատը և գտնվում է այնտեղ, որտեղ հարմար կլինի և հնարավոր, նրա հեղինակությունը տարածվում է ամբողջ հայ ժողովրդի վրա, նա գործում է իր նախկին իրավասության սահմաններում։ Պարոն Ս. Լազարյանը գտնում է, որ Ազգային խորհուրդը պետք է լինի, համենայնդեպս, պատասխանատու մի մարմին՝ որպես պառլամենտ։ Ա. Տեր-Բարսեղյանը հայտնում է այն միտքը, որ անհրաժեշտ է Ազգային խորհուրդն այնպես բարեփոխել, որ նա, գործելով իր նախկին ֆունկցիաների շրջանակում,