լուն, քանի որ նրանք վաղը չէ մյուս օրը հասնելու են այստեղ[1]։ Առաջարկվում է կազմել մի մասնաժողով՝ անկախության ակտը մշակելու բազմակողմանիորեն, <վերջինի> ձևը, բովանդակությունը և տեղը որոնելու։ Ընդունվում է այդ առաջարկը և ընտրվում են Ս. Հարությունյանը, Ստ. Մամիկոնյանը, Սիր. Տիգրանյանը՝ վերջինիս համարելով մասնաժողովի նախագահ։
III. Սահմանափոխման հարցը. Նախագահ[2]. Այղ խնդիրը
մինչև օրս պատահական բնույթ է կրում, բայց, ինչպես երևում է, դա
մտնում է օսմանյան մտադրությունների և պահանջի մեջ, ուստի պետք
է այդ խնդիրը լուծել կոմպետենտ[3] անձնատրությունների միջոցով։
Ռ. Տեր–Մինասյան Ի նկատի ունենալով, որ Բաթումում թաթարների ներկայացուցիչներն ավելի մեղմ են և խելացի, և օսմանցիներն
էլ ավելի ցանկություն ունեն մեր սահմանները լայնացնելու հյուսիսից, հանձնարարել Բաթումի պատվիրակությանը այդ խնդիրը վերջացնելու։
Խ. Կարճիկյան. Խնդիրը վերջացած է համարում, առաջարկում
է <պետության> քարտեզը գծել, արձանագրությունը կազմել և ստորագրել։
Ստ. Մամիկոնյան. Անհնար է մի օրվա մեջ վերջացնել այդ
խնդիրը։ <Առաջարկում է> սպասել պատգամավորներին, իսկ մինչև
այդ նախապատրաստել բոլոր պարագաները։
Որոշվում է՝ <Պետության> քարտեզի գծումն ու մշակումը
հանձնել Գ. Խատիսյանին, Ս. Կամսարականին և գեներալ Մ. Արեշովին
և թուրքերի հետ տեսակցելս դնել այդ խնդիրը և համաձայնության
գալ։ <...>
ՀԱԱ, ֆ. 222, ց. I, Գ 120. թ. 53-54 շրջ.։ Բնագիր։ Ձեռագիր։