Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/30

Այս էջը սրբագրված է

Հւաենայնդեպս՝ կրքերը պետք է. մեղմել և ժողովրդին հանգիստ տալու համար մտածել առանց մեր ռազմական ուժը թուլացնելու՝ բոլոր անակնկալների դեմ պատրաստ լինելու համար։ Եթե հաշտությունը տևական լինի, գուցե ճար ունենանք ստեղծագործական աշխատանքի դիմելու՝ թողնելով պատերազմը տաճիկներին, թուրքերին, ռուսներին և անգլիացիներին։ Վրաստանը նույնպես ընդունել է ուլտիմատումը՝ կորցնելով Բաթումը և Ախալցխան իրենց շրջաններով։ Նրանք վայելում են գերմանական հովանավորությունը և դրանով ապահով են զգում իրենց թուրքական գրավումներից և լծից։ Խնդրում ենք այս նամակն ընդօրինակելով ուղարկեք <Հայկական> կորպուսի շտաբը։


Ձեր կռիվների մասին իմացանք Վեհիբ փաշայի հաղորդածներից։ Չգիտենք՝ որքան ճշմարիտ են, համենայն դեպս, թեև Փոքրիկ ու աղքատ, բայց անկախ Հայաստանի ստեղծումը պարտական ենք մեր զորքի անձնվիրությանը։ Որքան մեզ հայտնի է, գերմանացիներն ու տաճիկները Կովկասը բաժանում էին Վրաստանի և Ադրբեջանի միջև հայերին ապահովեւով սոսկ ֆիզիկական գոյություն։ Պետք է կարծել, որ մեր զորքի դիմադրությունը ստիպեց ճանաչել մի Հայաստան։

Նախագահ <Հայոց> ազգային խորհրդի՝ Ա. Ահարոնյան
Քարտուղար՝ Ն. Աղբալյան

ՀԱԱ, ֆ. 289, ց. I, գ. 11, թ. 1-2։ Պատճեն։ Ձեռագիր[1]։


№ 13

Քաղվածք Հայոց և Մուսուլմանական ազգային

խորհուրդների համատեղ նիստի արձանագրությունից

2 հունիսի 1918 թ.
  1. Փաստաթղթի այլ տարբերակները տես ՀԱԱ. ֆ. 289, ց 1, գ. 2, թ. 10, գ. 11, թ. 8-5, ֆ. 222, ց. 1, գ. 136. թ. 1-4 շրջ.. Գ– 137. թ. 1 և շրջ.։ Վերջինի հիման վրա կատարված հրապարակման մեջ փաստաթուղթը մոտավոր կերպով է թվագրված (տես «Հայաստանի Հանրապետությանը 1918-1920 թթ. (քաղաքական պատմություն). փաստաթղթերի և նյութերի ժողովածու» /Խմբագրությամբ Գ.Ա. Գալոյանի և Վ. Ն. Ղազախեցյանի. Երևան, «Գիտության» հրատ., 2000. էջ 41-42, փաստ, № 22)։ Այն տպված է նաև «Զանգ» թերթի 1918 թ. հունիսի 11-ի համարում։