սպառնացող ներքին անարխիային, ըստ կարելույն, առանց ծանր ցնցումների վերջ դնելու համար։
«Աշխատանք», 8 հունիսի 1918 թ., №6 (206)։
№ 17
Խմբագրական «Հորիզոն» թերթում՝ Հայաստանի
անկախության հռչակումից և Բաթումում պայմանագիր
կնքելուց հետո հայության առաջիկա անելիքների մասին
Վրասաանի և Թուրքիայի միջև ևս հաշտությունը կնքված է[2]։
Այսպիսով՝ կարող ենք հավատալ, որ Անդրկովկասն էլ արդեն համաշխարհային մարտադաշտից դուրս եկավ և, եթե ոչ ընդմիշտ, գոնե ժամանակավորապես, գուցե և երկար ժամանակով մեր երկրում տիրելու է
խաղաղությունը։
Հոգնած ու հոշոտված ժողովուրդները գտան վերջապես խաղաղության
խարիսխը և պետք է ամուր կապեն նրան՝ նույնքան անհրաժեշտ հանգիստ գտնելու և գոնե փոքր ինչ շունչ քաշելու համար։
Սակայն հանգստանալ՝ չի նշանակում քնել, թմրել, անտարբեր
անգործության մատնվել։ Որքան էլ հոգնած ու վաստակած՝ մեր ժողովրդի կարող, ինտելիգենտ, հեղափոխական-դեմոկրատական ուժերը պետք է մեղվաջան աշխատունակության ցույց տան հենց այս ծանր օրերին՝ ազատելու
մեր դժբախտ մասսաները լքումից և հուսահատական անտարբերությունից։
<Հայոց> ազգային խորհուրդը և ղեկավար մարմիններն անհապաղ պետք է մտածեն, համաձայնության գալով մեր հարևանների
հետ, գծելու հայկական շրջանների սահմանները։ Այնուհետև պետք է
եռանդուն մասնակցության ցույց տան անդրկովկասյան պետական