Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/36

Այս էջը սրբագրված է

հարստության և նախկին բոլոր կառավարական ընդհանուր հիմնարկաթյունների լիկվիդացիայի մեջ։ Եվ ապա ավելի մեծ եռանդով ու հավատով պետք է մտածել՝ տնօրինելու ժողովրդի բախտը, ինչպես Վրաստանի և Ադրբեջանի սահմաններում, այնպես և մանավանդ հայկական գավառամասերում։


ճշմարիտ է՝ ծանր է նույնիսկ «Հայկական Հանրապետություն» կամ նման մի անուն տալ այն լեռնոտ, չոր ու ցամաք և կղզիացած երկրամասնիկին, ուր մեր ժողովրդի մի մասնիկը դեռևս հնարավորություն ունի պահպանելու իր ազատությունն ու անկախությունը։ Բայց և այնպես պիտի հաշտվենք և այս մտքի հետ, ինչպես ստիպված եղանք հաշտվել մեր մեծ կորուստների և զոհաբերությունների հետ։


Այսօր մտածել, թե գուցե ավելի լավ է մտնել Վրաստանի կամ Ադրբեջանի պետական սահմանների մեջ և, բարիդրացիական համակեցության հնարավորությունների մասին մտածելով, կապել վերջնականապես մեր բախտն այդ երկրների հետ անկարելի է։ Անկարելի է նաև այն պատճառով, որ մեզ թվում է. այդ անկախ երկրների բախտն էլ վերին աստիճանի հեղհեղուկ է, և նրանք էլ ապագայում նույնպիսի, գուցե և ավելի ծանր, բարդությունների և ընտրանքների առջև պիտի կանգնած լինեն, ինչպես և մենք։ Բացի այդ, Ադրբեջանի վերաբերմունքը դեպի Թուրքիան, Գերմանիան, Անգլիան և Ռուսաստանը բնավ չի կարող միշտ և ամենուրեք նույնանման և ընդունելի լինել մեզ համար։ Եթե Ռուսաստանը մի օր պատերազմական գործողությունների մասին մտածերս լինի Անդրկովկասի դեմ (որի մեջ, ըստ երևույթին, մտնելու են նաև Դաղստանն ա Չեչնիան), անհնարին պիտի լինի մեր ժողովրդի համար «ադրբեջանական հայրենասիրությամբ» ոգևորվել և, իբրև այդ երկրի քաղաքացիներ, անվերապահ պատրաստականություն ցույց տալ պատերազմին մասնակցելու (չմոռանանք «Մուսավաթի» պատճառաբանած հայտարարությունն անդրկովկասյան ժողովուրդների վարած պատերազմի վերաբերմամբ իրենց բռնելիք դիրքի մասին)։


Անկախ, սակայն, այս և մի շարք այլ նկատառումներից՝ մենք ձևականորեն էլ չենք կարող մի նման քայլ անել։ Մեր պատվիրակությունն ընդունել է առաջարկված պայմանները, հաշտություն է կնքել