ջախված ժողովուրդը։ Պետք է այնտեղ տեղն ու տեղը մեր բնաշխարհի մեջ ապրել և նրա կարիքների ու չարիքների համաձայն կազմել ծրագրեր ու իդեալներ և ըստ այնմ գործել։ Պետք է տեսնել, թե ինչպես է ապրում, ինչպես է ուզում ապրել ժողովուրդը, պետք է լսել, թե ինչ է ասում ժողովուրդը և նրա սոցիալական գոյության պայմաններից պետք է հրահանգներ ստանալ։
Այս դեպքում միայն մեր ղեկավար մարմինները համեմատաբար
քիչ կսխալվեն և գեթ մասամբ կամոքեն բազմատանջ ժողովրդի
բազմաթիվ վերքերը։
Այժմ, երբ հայկական կառավարություն է կազմվում, ինչպես էլ
որ դա կազմվի և ինչ ընդհանուր քաղաքական պայմաններում էլ որ
գործելու լինի, անհապաղ դա պետք է չվի հայրենիք, պետք է ապրի ու
գործի ժողովրդի մեջ։
Կառավարական մարմնի հետ հայրենիք պետք է չվեն, գաղթեն
նաև մեր բոլոր մտավոր ու կուլտուրական օրգանները։
Բոլոր ստեղծագործ ուժերը պետք է նվիրվեն հայրենաշինության
այս մեծ գործին։ Պետք է, վերջապես, հայ ժողովրդի գլուխը դնել
իր մարմնի վրա։
Պետք է անհապաղ, օր առաջ տեղի ունենա այս կուլտուր-մտավոր
գաղթը, այս հայրենադարձը։
Դեպի՜ հայրենիք։
Դեպի՜ տուն...
Այնտեղ՝ մեր տանը, միայն կհասկանանք մեր ժողովրդի իսկական
ցավը, նրա ազգային և միջազգային ձգտումները, նրա՝ իր
հարևանների հետ համակեցաթյան ու համագործակցության հնարավորություններն ու հրամայականները։
Դեպի՜ հայրենիք, դեպի՜ տուն...
Ահա մեր դեմոկրատական «հայկական օրիենտացիայի» հրամայականը։
Գնա՛նք տուն...
«Աշխատավոր», 6 հունիսի 1918 թ., № 54։