Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/41

Այս էջը սրբագրված է

Պապաջանյանը, Ղ. Տեր-Ղազարյանը, Լ. Թումանյանը, Ա. Ստամբոլցյանը, Ալ. Խատիսյանը, Ռ. Քաջազնունին։


<...> III Կառավարության խնդիրը.


Նախագահը քննության է դնում հետևյալ կետը. <Հայոց> ազգային խորհուրդը մնում է օրենսդիր մարմին, թե՝ կառավարություն, կառավարություն կազմելը հանձնվում է մեկին, թե անուն-անուն ընտրվում են այստեղ։ Լսվում են նախ ֆրակցիաների կարծիքները։


Խ. Կարճիկյանը Դաշնակցության կողմից հայտնում է. պետք է մեր գերագույն մարմինը կազմված լինի օրենսդիր և գործադիր ֆունկցիաներով երկու պատճառով։ Նախ՝ պատահական րոպեներին կառավարությունը կարող է փլվել։ Պետք է օրենսդիր մարմին լինի, որ նոր կառավարություն ընտրի։ Երկրորդ՝ օրենսդիր մարմինը նոր կոմբինացիաներով կազմելը դժվար է, իսկ կառավարություն կազմելու սկզբունքները կարող են փոխվել ըստ նպատակահարմարության և հանգամանքների։ Ուստի պետք է Ազգային խորհուրդը, իբրև միակ աղբյուր իշխանության, դարձնել պառլամենտ՝ ուժերի այն փոխհարաբերությամբ, ինչպես հիմք է ծառայել Խորհրդի կազմակերպման <համար>՝ վերջնական ձևակերպումը կատարելով Երևանում։ Իսկ կառավարությունը կազմել կոալիցիոն սկզբունքով՝ լիազորություն տալով մեկին այդ բանն անելու՝ իբրև կառավարության նախագահի։


Ստ. Մամիկոնյան. Հարմար է, որ իշխանությունը կազմվի տեղում, քանի որ տեղական բնույթ է կրելու։ Գնալ այնտեղ և կարգի բերել այդ խնդիրը։ Կառավարությունը պետք է առաջին շրջանում լիազոր լինի՝ առնվազն երկու ամսվա ընթացքում՝ առանց Խորհրդի, դրա համար ընտրել ժամանակավոր կառավարություն՝ առանց պրոպորցիոնալ[1] սկզբունքի, ինչպես Ազգային խորհուրդն է կազմված, այլ ղեկավարվել անհատների կարողությամբ ու հարմարություններով՝ գործի շահն ի նկատի առնելով։ Իսկ Ազգային խորհուրդը պահել Թիֆլիսում՝ իբրև օժանդակ և բարոյական շաղկապ ընդհանուր հայության։


Լ. Թամանյան. Սոցիալիստ-հեղափոխականների կողմից հայտնում է. մեր կուսակցությունը մինչև օրս վարել է այլ քաղաքակա–

  1. Համամասնական։