ցության գործելակերպին, բայց ազդեցություն չեմ ունեցել։ Բայց որ Դաշնակցությանը եղել է շովինիստ, ագրեսիվ, այդ փաստերով հրապարակավ կապացուցեմ։ Հայ ժողովրդական կուսակցությունն իշխանական տենչեր չանի, այլ միայն իբրև բեռ կվերցնի կառավարությունը՝ հանուն ժողովրդի շահի։ Իր կարծիքով՝ Դաշնակցությունը ղեկավարող տեղ չպիտի ունենա կառավարության մեջ. այդ է պահանջում ժողովրդի շահը։ Հ. 3. Դաշնակցությանը չեն կարողանում տանել թուրքերը, օսմանցիք։ Իսկ <սոցիալ>–դեմոկրատների վերաբերմամբ ոչինչ չունի, որ ղեկը հանձնվի նրանց։
Խ. Կարճիկյան. Ես կհաստատեմ, որ Ռոստովում, Մոսկվայում,
Պետերբուրգում Մ. Պապաջանյանը դեմ է եղել կամավորական շարժմանը
միայն նրա համար, որ Դաշնակցության հեգեմոնիան[1] չլինի։
Կարող է բերել այն մարդկանց տեղեկությունները, որոնք ներկա են
եղել այդ ժողովներում։
Ստ. Մամիկոնյան. Ես հակառակ եմ եղել, որովհետև դա կոտորած առաջ կբերեր։ Ավելի վատ Մ. Պապաջանյանի համար, որ փաստի առաջ կանգնեց և այնուհետև սատար հանդիսացավ նրան։ Ինքն իր բոլոր միջոցները
գործադրեց այդ շարժման դեմ։ Դուք, պարոն
Մ. Պապաջանյան, տատանվում էիք նույնիսկ տաճկահայ գերիներին
Ֆրանսիա ուղարկելու։
Նախագահ. Առաջին միակ քննադատությունը թողնել և
քվեարկել, թե Ազգային խորհուրդը կազմող հոսանքների փոխհարաբերությունների մեջ փոփոխություն պետք է կատարել, թե՝ ոչ։
ՈՐՈՇՈՒՄ. Ձայների մեծամասնությամբ որոշվում է.
I. Ազգային խորհրդի կազմի պրոպորցիան փոփոխության չենթարկել։
II. Ազգային խորհուրդը ժամանակավորապես դառնում է հայկական
պետության օրենսդրական մարմին (Խ. Կարճիկյանի առաջարկ) -
անցնում է ձայների մեծամասնությամբ։
III. Ազգային խորհուրդ օրենսդրական մարմինը գնում է Երեվան -
ընդունվում է միաձայն։
- ↑ Գերիշխանությունը։