Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/48

Այս էջը սրբագրված է

IV. Ազգային խորհրդի անունը դնել Հայաստանի պետական խորհուրդ (Ժողովրդականների <առաջարկ>) - ընդունվում է։


V. Հ. Քաջազնունու առաջարկով ժողովը որոշում է թույլ չտալ հիմա (Մ.) Պապաջանյանին և Խ. Կարճիկյանին հրապարակային մերկացումներ անելու։


VI. Հանձնարարել մեկին կառավարության կազմելու կոալիցիոն սկզբունքով - ընդունվում է։


Խ. Կարճիկյանն իրենց ֆրակցիայի (ՀՅԴ) կողմից առաջարկում է կառավարության կազմումը հանձնել Հ. Քաջազնունուն։


Հայ ժոդովրդական կուսակցության կողմից Ս. Հարությունյանը հայտնում է, որ ոչինչ չունեն անձնավորության դեմ, բայց որովհետև իրենց սկզբունքը՝ կառավարության ղեկը Դաշնակցությանը չտալու, չի անցնում, իրենք կառավարության մեջ չեն մտնի և ընտրությանը չեն մասնակցի։


Ղ. Տեր-Ղազարյանը և Լ. Թամանյանը հայտնում են սոցլիալ–դեմոկրատ և սոցլիալիստ-հեղափոխականների կողմից, որ իրենք դեմ չեն այդ անձնավորությանը։


ՈՐՈՇՈՒՄ. Հ. Քաջազնունուն հանձնվում է կառավարության կազմել կոալիցիոն սկզբունքով՝ անձնավորությանների ընտրությունը վերապահելով իրեն։


Նիստը փակվում է 12 և երեք քառորդին։

Նախագահ
Անդամ-քարտուղար


ՀԱ.Ա, ֆ. 222, ց. 1, գ. 141, թ. 246-250։ Պատճեն։ Մեքենագիր։


№ 21

Տեղեկատվության «Հորիզոն» թերթում՝ ՀՀ

կառավարության կազմավորման ընթացքի և

Երևան տեղափոխվելու մտադրության մասին