Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/50

Այս էջը սրբագրված է

2. Ազգային ժամանակավոր պառլամենտի կեսu, այն է՝ 25 հոգի, պետք է ընտրված լինի հայ իրականության մեջ գործող քաղաքական կուսակցություններից՝ պարիտետի սկզբունքով։


3. Մյուս կեսը պետք է կազմվի այսպես. 11 հոգի գավառների ներկայացուցիչներից, որոնց ժամանակավորապես փոխարինում են հայրենակցական միությունների ներկայացուցիչները՝ յուրաքանչյուրից մի անձ, իսկ 14 հոգի՝ հայ ազգի գլխավոր և հայտնի հաստւստաթյաններից։


4. Միայն այս ժամանակավոր պառլամենտը կարող է կազմել Հայաստանի ժամանակավոր կառավարություն։


5. Ընդհանուր ժողովի այս որոշումը հայտնել Ազգային խորհրդին և հրատարակել մամուլի մեջ։

Նախագահ՝ Ստ. Մալխասյանց
Քարտուղար՝ Հ. Համբարձումյան

ՀԱԱ ֆ. 222, ց. 1, գ. 24, թ. 344։ Բնագիր։ Ձեռագիր։


№ 25

Քաղվածք Հայոց ազգային խորհրդի

նիստի արձանագրությունից

8 հունիսի 1918 թ.


Նախագահում է Ավ. Ահարոնյանը։ Ներկա են՝ Ղ. Տեր-Ղազարյանը, Ա. Երզնկյանը, Լ. Թամանյանը, Ա. Մտամբոլցյանը, Ս. Հարությունյանը, Խ. Կարճիկյանը, Ա. Բաբալյանը, Ն. Աղբալյանը, Մ. Հարությունյանը, Մ. Տեր–Մինասյանը, Հ. Քաջազնանին. Ալ Խատիսյանը, Ստ. Մամիկոնյանը, Տ. Բեկզաղյանը։


I. Կառավարության խնդիրը.


Հ. Քաջազնանին հայտնում է, որ ինչ-ինչ պատճառներով չհաջողվեց իրեն կազմել լրիվ կառավարության, աստի որոշել է բավականանալ արտաքին, զինվորական նախարարություններով մնացած պորտֆելները հետաձգելով մինչև <Հայոց> ազգային խորհուրդը կտե–