Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/51

Այս էջը սրբագրված է

ղափոխվի Երևան և այնտեղ վերջնականապես կկազմվի ամբողջ կառավարությունը, քանի որ Երևանն իր տրամադրությամբ խոշոր դեր պետք է կատարի։


Ստ. Մամիկոնյանը գտնում է, որ կարիք չկա միայն երկուսին հրավիրել։ Եթե անհարմարություններ կան, ավելի լավ է ամբողջը Երևանում կազմել։


Հ. Քաջազնունի. Այդ երկու մինիստրությունը նա կազմել է գործնական անհրաժեշտությունից դրդված։ Եթե Խորհրդի մեջ լինեն այդ գործերը վարող լիազորներ, ինքը կարող է այդ երկուսին էլ չհրավիրել։


Ս. Հարությունյանն առաջարկում է մի մարդ ևս հրավիրել՝ ֆինանսական գործերը վարելու համար։


Ա. Երզնկյանը գտնում է, որ չի կարելի երեք հոգով կառավարություն կազմել, քաղաքականաթյան վարել, չէ՞ որ կառավարությունն ունենալու է իր դեկլարացիան, որ պիտի ջանա իրականության մեջ մտցնել։


Հ. Քաջազնունի. Մեզ դեկլարացիա հարկավոր չէ։ Մեր դեկլարացիան հաշտության դաշնագիրն[1] է, որ պետք է իրագործել կյանքի մեջ։ Այդ գործերից են նաև արտաքին և զինվորական գործերը։ Բայց եթե հնար լիներ ամբողջ կառավարությունն այստեղ կազմելու, դարձյալ պետք է ինքը կողմնակից լիներ ամբողջը Երևանում կազմելու։


Լ. Թումանյան. Ավելի նպատակահարմար է, որ հրավիրված մարդիկ ժամանակավորապես վարեն մինիստրությունները, իսկ ամբողջը կազմել Երևանում։


Ղ. Տեր-Ղազարյան. Մաս-մաս կազմելը չի կարող համաձայնություն ստեղծել կուսակցությունների մեջ։ Երբ տիրող կուսակցությանը չի հաջողվում կառավարություն կազմել, պետք է փոխել այն սկզբունքը, որ առիթ է եղել այդ դրության <համար>։ Կամ լրիվ կառավարություն է լինելու, կամ չպետք է լինի, եթե չի կարելի փոխել դրան խանգարող սկզբունքը և կազմել կառավարության, չէ որ անհրաժեշտ է ունենալ դեկլարացիա։ Եթե չհաջողվի <կառավարության> լրիվ կազմ

  1. Խոսքը 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում կնքված հայ-թուրքական պայմանագրի մասին է։