ունենալ, թող Ազգային խորհուրդը ժամանակավորապես վարի կառավարչական ֆունկցիաներ։
Ս. Հարությունյան. Հայտվել ստեղծված դրության հետ և թողնել Հ. Քաջազնունան, որ տանի գործն իր ցանկացած ձևով։ Իսկ դեկլարացիան
անել Երևանում։
Ա. երզնկյան. Պարզել հասարակության առաջ բոլոր հանգամանքները,
թե ինչ սկզբունքով է կառավարությունը կազմվելու, որպեսզի բոլոր կուսակցությունները որոշեն իրենց դիրքն ու անելիքը։ Ըստ
երևույթին կոալիցիա է կազմված Հայ ժողովրդական կուսակցության
հետ։
Խ. Կարճիկյան. Որովհետև սոցիալյ-դեմոկրատները որոշ
պայման են դրել[1], կարծում են, թե մի ելք ենք գտել և ուզում ենք նրանց չեզոքացնել։ Այդպիսի բան չկա։ Հայ ժողովրդական կուսակցությանը
պաշտոնապես հրաժարվել է։ Բայց Դաշնակցությունը, ինչ գնով էլ լինի,
պետք է կառավարություն կազմի, նա չի կարող անպատասխանատու
դեր վերցնել։ Մեր բոլորի նպատակն է Երևան տեղափոխվել, որի
տրամադրությունները մեզ հայտնի չեն։ Հարկը ստիպում է այսպես
վարվել որովհետև կարող է այս դրությանը երկաը շարունակվել։
Հ. Քաջազնունի. Ես որոշել եմ կառավարությունը կազմել 7 հոգուց՝
1) ներքին գործող, լուսավորության, պարենավորման, 2) արտաքին
գործոց, 3) զինվորական, ճանապարհների հաղորդակցության, 4)
ֆինանսների, առևտրի և արդյունաբերության, 5) արդարադատության,
6) աշխատանքի, երկրագործության և 7) խնամատարության և հասարակական աշխատանքների։ Եթե միայն երկուսին եմ հրավիրել, դա
եղել է իբրև մի անհրաժեշտություն և ոչ հետին միտք։ Եթե Ազգային
խորհուրդը հնար ունենար կառավարչական բոլոր ֆունկցիաները կատարելու,
ինքը կառավարություն կկազմեր Երևանում։ Բայց ինչ արած,
երբ հանգամանքները ստիպում են հաշվի չառնել իրավական ու այլ
անպատեհությունները։ Իր նպատակն է բոլոր կուսակցություններին
մտցնել կառավարության մեջ։ Եթե չհաջողվի, Հ. Յ. Դաշնակցությունն
անպայման պետք է կառավարություն կազմի երբ և որտեղ էլ որ լինի։
Արտաքին գործերի համար ի նկատի ունեմ պարոն Ալ. Խատիսյա–
- ↑ Խոսքը ձևավորվելիք կառավարության մեջ հայ սոցիալ-դեմոկրատներին տեղ հատկացնելու մասին է։