նին, զինվորականի՝ անկուսակցական գեներալ Գ. Կորգանովին, որը հարգելի պատճառով հրաժարվել է։ Վաղը դիմելու եմ գեներալ Թ. Նազարբեկովին կամ մի ուրիշին և դրանով նա կբավականանա և կկառավարի անհրաժեշտ գործերը՝ վերջնականը թողնելով Երևանում կազմելու։
Վիճաբանությունները վերջանում են, ժալովն ընդունում է
հետևյալ որոշումները.
I. Լսելով կառավարության նախագահ Հ. Քաջազնունու բացատրությունները կառավարության լրիվ կազմ ունենալու դժվարությունների և աննպատակահարմարության մասին՝ Ազգային խորհուրդը
որոշեց առայժմ բավականանալ արտաքին գործերի, զինվորական
և ֆինանսների (եթե հարմար մարդ գտնվի) նախարարություններով՝
մնացած գործերը թողնելով Խորհրդի համապատասխան վարիչներին՝
մինչև Երևան տեղափոխությունը։ Այս առաջարկն անցնում է
սոցիալ-դեմոկրատների ձեռնպահությամբ։
II. Հրավիրված նախարարները վարում են ընթացիկ գործերը
Հայաստանի կառավարության անունից, իսկ մնացած խոշոր խնդիրները
քննվում են Ազգային խորհրդում, կառավարության կաբինետում։
Այս առաջարկն անցնում է ձայների մեծամասնությամբ։
Ս. Հարությունյանի առաջարկը՝ բոլոր բաժինները հանձնել
հրավիրված մարդկանց, որ վարեն Հայաստանի կառավարության
անունից, իսկ Ազգային խորհուրդը թողնել լոկ օրենսդիր մարմին, չի
անցնում։
II. Անկախության հրովարտակը.
Կարդացվում է Ս. Հարությունյանի, Լ. Թումանյանի և Ստ. Մամիկոնյանի
կազմած հայտարարաթյան-մանիֆեստը Հայաստանի անկախության
մասին, բայց ժողովի հավանությունը չստանալով, նորից
հանձնվում է մասնաժողովին՝ մշակելու և ներկայացնելու Խորհրդին ի
հաստատություն։ <...>
ՀԱԱ, ֆ. 222, ց. I, գ. 141, թ. 250-252։ Պատճեն։ Մեքենագիր։