№ 26
Թիֆլիսի հայ հասարակայնության ժողովի որոշումը՝ ազգային
ժամանակավոր կառավարություն կազմելու և դրա իրագործումը
Հայ ժողովրդական կուսակցությանը վստահելու մասին
1918 թվի հունիսի 9-ին Թիֆլիսում Արտիստական ընկերության
դահլիճում մի խումբ անկուսակցական հայ գործիչների նախաձեռնությամբ հրավիրված բազմամարդ ժոդովը, բաղկացած ավելի քան
հազար հայ քաղաքացիներից, ժողովրդի բոլոր խավերից ու կուսակցություններից, մասնակցությամբ նաև Հայ ժողովրդական կուսակցության,
քննության ենթարկելով քաղաքական ներկա մոմենտը և
նրանից բխած հարցերը (ազգային կառավարության կազմակերպությունը),
որոշեց՝ նկատի առնելով, որ ներկա ղեկավարող կուսակցության
(Դաշնակցության) տարիների ընթացքում վարած քաղաքականությանն
ու նրա գործելակերպը, որոնց հետևանքը եղավ հայ ժողովրդի
ներկա օրհասական վիճակը, չեն համապատասխանում մոմենտին,
և որ այդ կուսակցությունը չի վայելում հարևան ազգերի կողմից
այն անհրաժեշտ հավատն ու վստահությունը, որ պետք է այսուհետև
հիմք ծառայեն մեր քաղաքականության, ընդունել, որ
1. Այժմյան <Հայոց> ազգային խորհուրդն իրավունք ունի և
պարտավոր է կազմել ազգային ժամանակավոր կառավարություն
(միաձայն)՝ հանձնելով դրա իրագործումը Հայ ժողովրդական կուսակցությանը՝ հանձին Միքայել Բաբաջանյանի (բոլոր ձայներով ընդդեմ
18-ի և երեք ձեռնպահի)։
2. Շատ մոտ ապագայում Ազգային խորհուրդը պարտավոր է
վերակազմել իր կազմը համաձայն ներկա մոմենտի պահանջներին
(այսինքն՝ ոչ ագրեսիվ և հարևան ազգերի վստահությանը վայելող չափավոր տարրերից)։
3. Այս որոշումը հայտնել Ազգային խորհրդին ժողովի նախագահ
բժքիշկ) Հար. Այվազյանի և քարտուղար Համ. Համբարձամյանի
միջոցով.