Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/55

Այս էջը սրբագրված է
Նախագահ ժողովի՝ Հ. Այվազյանց
Քարտուղար՝ Հ. Համբարձումյան

ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 24, թ. 345 և շրջ.։ Բնագիր։ Ձեռագիր։ Հրապարակված է՝ «Հայաստանի Հանրապետությունը 1918-1920թթ. (քաղաքական պատմություն), փաստաթղթերի և նյութերի ժողովածու» /Խմբագրությամբ՝ Գ. Ա. Գալոյանի և Վ. Ն. Ղազախեցյանի, երևան, «Գիտություն» հրատ., 2000, էջ 46, փաստ. № 23բ։


№ 27

«Հայկական Հանրապետության կաբինետը»

խորագրով հոդված «Մշակ» թերթում

11 հունիսի 1918 թ.[1]


Հակառակ բոլոր ակնկալությունների՝ Հայոց ազգային խորհուրդն իր դաշնակցական մեծամասնությամբ (դժբախտաբար, անկուսակցական համարվողներ Ստ. Մամիկոնյանը և Տ. Բեկզադյանը հարում են միշտ դաշնակցականներին) որոշել է հայկական կաբինետի կազմամը և ղեկավարությունը հանձնել Դաշնակցությանը՝ ի դեմս Ռ. Քաջազնանա։ Վերջինս առաջարկել է Հայ ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներ Մ. Պապաջանյանին՝ զինվորական վարչությունը, իսկ Ս. Հարաթյունյանին՝ արդարադատության վարչությունը։ Նրանք երկուսն էլ մերժել են սկզբունքային պատճառաբանությամբ, որ կայացրել է Հայ ժավովրդական կուսակցության կենտրոնական վարչությունը, այն է, որ պրեմիերը[2] չպետք է լինի դաշնակցական, որպեսզի երևա ամենքի համար պարզ, որ ազգային քաղաքականության կուրսը փոխվել է։ Մերժել են կաբինետի մեջ մտնել և էսէռները։ Առաջարկվել են գեներալներ (Գ.) Ղորղանյանին, (Հ.) Հախվերդյանին՝ զինվորական վարիչի պորտֆելը, բայց նրանք ևս մերժել են։ Առաջարկվել է Լևոն Եվանգուլյանին՝ ստանձնել ներքին գործերի կամ

  1. «Մշակ» թերթում հողվածի տպագրության ժամանակը։
  2. Վարչապետ: