վայրերից ամենից աղքատը, ամենից զրկվածն է։ Նոր Բայազետի շրջանը համարյա ոչ մի տարի չի տեսել հաջող բերք՝ կամ անձրևն է քանդել, կամ ցուրտը սառեցրել, կամ քամին է եկել ու տարել։ Չի կարող նա պարծենալ նույնպես առատ հանքերով կամ զարգացած արդյունաբերությամբ։ Նա իր տնտեսական ու սոցիալական պայմաններով գտնվում է զարգացման նախնական շրջաններում։ Պրիմիտիվ տնտեսությունից նա դեռևս հեռու չի անցել։
Որքան էլ որ խղճուկ լինի «Հայկական Հանրապետության»
տերիտորիան, սակայն այդ երկրում է այսօր մեզ վիճակվել «անկախ»
հայկական դեմոկրատական իշխանություն կազմել։ Համաձայն թերթերի տեղեկության՝ <Հայոց> ազգային խորհուրդը հանձնարարվել է
ընկեր Հովհ. Քաջազնունուն մինիստրական կաբինետ կազմել ու առաջին
հերթին երկիր անցնել՝ շինարար աշխատանք սկսելու համար։
Եվ որովհետև այդ երկիրն ամենից զրկված, ամենից կեղեքված
ու ամենից աղքատ հայ աշխատավոր գյուղացիության երկիրն է, մենք
հիշեցնում ենք բոլոր սոցիալիստ երիտասարդությանը, որոնք ցանկություն
ունեն և պարտք են զգում շինարարական աշխատանք վարել
իրենց աշխատավոր մասսաների մեջ, կուռ շարքերով համբերությամբ
զինված դիմել դեպի հայրենիք։
Այս չորս տարվա ընթացքում մենք տեսել ենք մի շարք անհաջող փորձեր երիտասարդության կողմից դեպի երկիր[1] անցնելու։ Հիշենք Վանի ազատության օրերը, կամավորական շարժման առաջին էտապը, հեղափոխության առաջին ամիսները և այդ բոլորն անհաջող
ու կարճատև՝ շնորհիվ մեր անկարող կազմակերպիչների։
Մեր ղեկավար շրջանները չկարողացան ըմբռնել, հասկանալ
ու օգտագործել երիտասարդության այդ եռանդն ու ցանկությունը ու
պատշաճ կերպով նրանց ընթացք տալ։ Այս անգամ օր առաջ մեր նոր
կաբինետը պիտի մտածի այդ խնդրի մասին՝ օր առաջ հոգա երիտասարդությանը գործի հրավիրելու ու կազմակերպելու մասին։
Իսկ, մյուս կողմից, մեր բոլոր աշխատավորական երիտասարդության սրբազան պարտքն է անցնել դեպի հայրենիք ու սկսել շինարարական ու
ստեղծագործական աշխատանք։
- ↑ Այսինքն՝ Արևմտյան Հայաստան։