տի հասարակական յուրաքանչյուր հոսանք, ամեն դեմք՝ ըստ արժանվույն։ Իսկ այսօրվա հրամայական պահանջն է՝ ուժեղացնել ֆրոնտը, ունենալ կազմակերպված բանակ՝ հետագա անակնկալների դիմացն առնելու։ Ո՛չ մի միջոց, ո՛չ մի ջանք չպիտի խնայել այդ ցանկությունն իրականացած տեսնելու և առավել, որ ժողովրդի բոլոր խավերում մեծ ոգևորության է տիրում։
Ամեն ինչ ֆրոնտի համար, ամեն զոհողություն անակնկալներից
ազատվելու համար՝ ահա օրվա հրամայական պահանջը։
Ոչ պակաս անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել նաև
թիկունքի վրա։ Ճակատը և թիկունքն այնպես սերտորեն ձուլված են
իրար և իրար հետ այնպես կապված, որ մեկի ընդհանուր դրությունն
ազդում է մյուսի վրա։
Հարկ չկա թաքցնելու, որ պարենավորման անկազմակերպ
դրությունը, հսկայածավալ գաղթականական հոսանքը, ազգամիջյան
աննորմալ հարաբերությունները, քաղաքական հողի վրա եղած դժգոհությունները, հաշտության խնդրի մասին միախորհուրդ չլինելը կարող
են ստեղծել նպաստավոր հող ամբոխային շարժման, անիշխանության
<համար>, որը և կտանի մեր երկիրը դեպի ռեակցիայի[1] գիրկը, դեպի պարտություն և դեպի օտոմանյան հաղթողի ոտքերի տակ սողալը։
Պիտի ստեղծել ուժեղ իշխանություն, որն ունենա նաև գործադրական
միջոցներ, լիազոր իրավունք պիտի տրվի նրան՝ վարելու մեր
բոլոր հասարակական գործերը։
Ահա ինչու այժմ, ավելի քան երբեք, անհրաժեշտ է Կենտրոնական ազգային խորհրդի՝ մեր ժամանակավոր կառավարության ներկայությունն այստեղ։
Իսկ մինչև նրա Երևան տեղափոխվելը պետական բոլոր ֆունկցիաները
պիտի կատարի Երևանի Հայոց ազգային խորհուրդը։ Լայն
աջակցություն պիտի խոստանալ նրան՝ իրագործելու օրվա հրամայական պահանջները՝ ճակատի ուժեղացումը և թիկունքի ներքին ապահովությունը։
«Զանգ», 11 հունիսի 1918 թ., № 41։
- ↑ Հետադիմության։