№ 30
Թիֆլիսի դաշնակցականների ընդհանուր
ժողովի բանաձևը՝ ՀՀ կառավարության
ձևավորման սկզբունքների վերաբերյալ
Թիֆլիսում ապրող դաշնակցական ընկերների հունիսի 12-ի
ընդհանուր ժողովը, լսելով ընկեր Խ. Կարճիկյանի զեկուցումը ներկա
անցուդարձի շուրջը և քննության առնելով անկախ Հայաստանի կառավարության կազմակերպման խնդիրը, դուրս բերեց հետևյալ բանաձևը.
«Հ. Յ. Դաշնակցությանը տարիներ շարունակ տարել է աշխատավորության
դատը, որը և իր աշխատանքի դիմաց ստացել է հայ ժողովրդի
քվեների խոշորագույն մասը՝ թե՛ գյուղացիական համագումարի,
թե՛ սահմանադիր ժողովի ընտրությունների ժամանակ։ Մյուս կողմից՝ Դաշնակցության վարած քաղաքականությունն է միայն, որ կարող է համապատասխանել հայության շահերին և, երրորդ կողմից, ի
նկատի առնելով ներկա ամենապատասխանատու րոպեն, երբ կազմակերպվում է անկախ Հայաստանի պետականությունը, Հ. Յ. Դաշնակցությունն է միակ իրավասու կուսակցությունը, որը պիտի ղեկավարի հայ
կյանքը և առաջիկայում՝ մինչև հայկական Սահմանադիր
ժողովի ընտրությունները, երբ հայ ժողովուրդը կգա իր քվեով լիազորելու
այս կամ այն կուսակցաթյանր ղեկավար հանդիսանալ հետագայի
նկատմամբ։
Միևնույն ժամանակ ընդհանուր ժողովը գտնում է անհրաժեշտ,
որ Սահմանադիր ժողովը գումարվի ըստ հնարավորին կարճ ժամանակում
և որ կազմվելիք հայկական կառավարությանը, ունենալով
փոքր տերիտորիա, ապա և փոքր բյուջե, լինի կազմով խիստ սահմանափակ՝ կենտրոնացնելով մի քանի պետական ֆունկցիաներ և ճյուղեր մի
անհատի ձեռքում»։
«Հորիզոն», 15 հունիսի 1918 թ., № 115։
- ↑ ժամանակը ցույց է տրվում համաձայն հրապարակման բովանդակության։