Այս էջը սրբագրված է
№ 31
Քաղվածք Հայոց ազգային խորհրդի
նիստի արձանագրությունից
12 հունիսի 1918 թ.
Նախագահում էր Ավետիս Ահարոնյանը։ Ներկա էին՝ Ն. Աղբալյանը,
բժքիշկ Ա. Բաբալյանը, Խ. Կարճիկյանը, Հ. Քաջազնունին,
Ալ. Խատիսյանը, Ռ. Տեր-Մինսայանը, Ս. Մամիկոնյանը, Ս. Հարությունյանը,
Մ. Պապաջանյանը, Մ. Ղարաբեկյանը, Հ. Ազատյանը,
Լ. Թումանյանը, Ա. Ստամբոլցյանը։
<...>II. Փոխնախագահի[1] ընտրություն.
Առաջարկվում է Ավ. Ահարոնյանի տեղ[2] ընտրել մի փոխնախագահ։ Մատնանշվում են թեկնածուներ՝ Տ. Բեկզաղյանը, Սա. Մամիկոնյանը,
Խ. Կարճիկյանը։ Առաջին երկուսը հրաժարվում են։ Փոխնախագահ
ընտրվում է Խաչ. Կարճիկյանը։
Նախագահ
Անդամ-քարտուղար
ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 141, թ. 252 շրջ., 254 շրջ.–255։ Պատճեն։ Մեքենագիր։
№ 32
Հայոց ազգային խորհրդի և ՀՀ կառավարության
ծանուցումը Հայաստանի անկախության մասին
13 հունիսի 1918 թ.
Թիֆլիս
Ձերդ Գերազանցություն[3],
- ↑ Այսինքն՝ փոխարինող, ժամանակավոր նախագահի։
- ↑ Հայոց ազգային խորհրդի նախագահ Ա. Ահարոնյանը պատրաստվում էր մեկնել Կ. Պոլիս՝ մասնակցելու համար Քառյակ դաշինքի երկրների (Գերմանական, Ավստրոհունգարական, Օսմանյան կայսրություններ և Բուլղարական թագավորություն) և Կովկասի հանրապետությունների միջև կայանալիք կոնֆերանսին։
- ↑ Ծանուցումն ուղղված է Թիֆլիսում պարսկական հյուպատոսին։