Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/62

Այս էջը սրբագրված է

Անդրկովկասյան Հանրապետության լուծարման հետևանքով Կովկասի Հայոց ազգային խորհուրդը <1918 թ.> մայիսի 28-ի իր ժողովում, հայ ժողովրդի կողմից իրեն տրված լիազորությունների հիման վրա, որոշեց հռչակել հայկական պետության անկախությունը և հիմնել Հայկական Դեմոկրատական Հանրապետություն։


Հայաստանի Հանրապետության կառավարությանը պատիվ ունի այդ մասին հայտնել Ձերդ Գերազանցությանը և խնդրել այդ մասին տեղեկացնել Պարսկական կայսերական կառավարությանը։


Ձերդ Գերազանցությանը խնդրում ենք ընդունել մեր խորին հարգանքների հավաստիքը։

Հայոց ազգային խորհրդի նախագահ
Հայկական Հանրապետության կառավարության նախագահ
Արտաքին գործերի նախարար
Ազգային խորհրդի քարտուղար

Հաղորդագրությունն ուղղված է՝
Շվեդիայի թագավորական կառավարությանը
Ավստրո-Հունգարիայի կայսերական կառավարությանը
Օսմանյան կայսերական կառավարությանը
Բուլղարիայի թագավորական կառավարությանը
Իսպանիայի թագավորական կառավարությանը
Դանիայի թագավորական կառավարությանը
Հոլանդիայի թագավորական կառավարությանը
Գերմանիայի կայսերական կառավարությանը[1]։

ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 23, թ. 166։ Պատճեն։ Մեքենագիր։ Թարգմանության ֆրանսերենից


№ 33

Հաղորդագրություն՝ Հայոց ազգային խորհրդի

և ՀՀ կառավարության՝ Թիֆլիսից Երևան

տեղափոխվելու մտադրության մասին

  1. Թվարկված պետություններին առանձին-առանձին ուղղված ծանուցումները
    տես ՀԱԱ. ֆ. 200, ց. 1, գ. 35. թ. 1-10։