Հաղորդում եմ մի հատված Թիֆլիսից Բաքու ուղարկված ռադիոգրից. «Հանրապետության պատվիրակությունը[2] վերադարձել է Թիֆլիս։ <Հայոց> ազգային խորհուրդը հանձնարարել է Հ. Քաջազնունուն կազմել կաբինետ։ Ազգային խորհուրդը որոշել է կառավարության հետ միասին, Թիֆլիս-Ղարաքիլիսա երկաթուղին բացվելուն պես, անհապաղ մեկնել Երևան։ Այսօր մի թուրք սպա մեկնում է Աշաղա-Սարալ-Սադախլու-Ղարաքիլիսա՝ միջոցներ ձեռնարկելու ճանապարհի բացման համար։ Ա. Ահարոնյան»։
ՀԱԱ, ֆ. 289, ց. 1, գ. 2, թ. 12։ Վավերացված պատճեն։ Մեքենագիր։ Թարգմանության ռուսերենից։
Հրապարակված է՝ Բադալյան Խ. Հ., Գերմանա-թարքական օկուպանտները
Հայաստանում 1918 թվականին, երևան, ԵՊՀ հրատ., 1962, էջ 222-223,
փաստ. № 38։
№ 34
Երևանի ազգային խորհրդի նիստի որոշումները
1. Երևանի նահանգական Հայոց ազգային խորհուրդն իր հունիսի
15-ի նիստում որոշել և ընտրել է մի վարչություն, որը, փաստորեն,
պետք է ունենա կառավարական ֆունկցիա՝ Հայկական Հանրապետությունը ժամանակավորապես կառավարելու՝ մինչև Թիֆլիսից գա
Հայաստանի իսկական կառավարությունը և Կենտրոնական ազգային
հտրհարդը։
2. Լուծել[4] Երևանի նահանգական կոմիսարիատը։