Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/65

Այս էջը սրբագրված է

Թիֆլիս-Ղարաբիլիսա երկաթուղային ճանապարհը բացվելուց հետո <Հայոց> ազգային խորհուրդը ներկա կազմով կտեղափոխվի Երևան՝ նպատակ ունենալով.


1) Ֆորմալ կերպով հայտարարել Հայաստանի անկախությանը։


2) Լրացնել Ազգային խորհրդի կազմը, նրան հռչակել Հայաստանի Խորհուրդ, այսինքն՝ օրենսդիր մարմին։


3) Կազմավորել Հայաստանի կառավարությունը։


Խորհրդի իշխանությունը, ինչպես նաև կառավարությունը, լինելու են ժամանակավոր՝ մինչև Սահմանադիր ժողովի գումարումը։ Ազգային խորհրդի կազմի վերափոխումը Հայաստանի Խորհրդի ենթադրվում է կատարել կուսակցական ցուցակներով՝ պահպանելով կուսակցությունների ունեցած ներկայացուցչության անկախությունը։ Խորհրդի կազմի այդպիսի կառուցվածքը ենթադրվում է լրացնել նաև Մուսուլմանական ազգային խորհրդի անդամներով՝ պետության բնակչության թվաքանակին համապատասխան։


Հ. Քաջազնանուն առաջարկված է կազմել կաբինետ։ Ենթադրվում է <այն> կազմել մուսուլմանների մասնակցությամբ։ Ինչպես Խորհրդի կազմը, այնպես էլ կառավարության կազմը պետք է հաստատվի Երևանում՝ տեղական կազմակերպությունների և քաղաքական խմբերի համաձայնությամբ։ Բացառություն անել միայն երեք մինիստրներին՝ ռազմական, արտաքին գործերի և ֆինանսների՝ նկատի ունենալով մինիստրությունների անհրաժեշտությունը։ Մի շարք շտապ, անհետաձգելի միջոցառումներ պաշտոնապես կատարվում են Հայաստանի կառավարաթյան գործառույթներն իր վրա վերցրած Ազգային խորհրդի անունից։


ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 24, թ. 342։ Պատճեն։ Սեքենագիր։ Թարգմանության ռուսերենից։


№ 36

Քաղվածք Հայոց ազգային խորհրդի

նիստի արձանագրությունից

16 հունիսի 19118 թ.