Նախագահում էր Խ. Կարճիկյանը։ Ներկա էին՝ Ստ. Մամիկոնյանը, բժիշկ Ա. Բաբալյանը, Ս. Հարությունյանը, Մ. Ղարաբեկյանը, Հ. Ազատյանը, Ն. Աղբալյանը, Ավ. Սահակյանը, Ա. Ստամբոլցյանը, Մ. Պապաջանյանը, Լ. Թումանյանը, բժիշկ Հ. Դավթյանը։
<...>11. Պրեզիդիում կամ Փոքր խորհուրդ.
Միք. Ղարաբեկյանը հայտնում է, որ շատ անհետաձգելի
խնդիրներ են պատահում, որ անմիջական լուծում են պահանջում։ Այդ
խնդիրների մեջ երբեմն լինում են շատ խոշոր, սկզբունքային հարգեր,
որոնց լուծման մեջ անհրաժեշտ է ֆրակցիաների մասնակցությունը,
քանի որ պատասխանատվությունը բոլոր գործերի <համար> ընկնում
է նրանց վրա։ Ուստի առաջարկում է կազմել բոլոր ֆրակցիաներից ու
նախագահից մի թեթև խորհուրդ՝ հրատապ հարցերին լուծում տալու
համար։
Ստ. Մամիկոնյանը, Ա. Բաբալյանը ավելորդ են համարում
այդպիսի նոր մարմնի գոյությանը, որովհետև շուտով կառավարություն
է կազմվելու, և դրա բոլոր ֆունկցիաները նրան կհանձնվի։ Այդպիսի
խորհուրդ ընտրել կնշանակի հետաձգել կառավարության կազմումը։
Մյուսները, օրինակ Հ. Ազատյանը, անհրաժեշտ են համարում
դրա գոյությանը, եթե նույնիսկ կառավարության կազմվի։
ՈՐՈՇՈՒՄ, ժոդովը ձայների մեծամասնությամբ որոշում է
1) Կազմել մի Փոքր խորհուրդ՝ նախագահության իրավունքով։
2) Մեծ խորհուրդ հրավիրելու անկարելիության դեպքում թույլ
տալ նրա անունից որոշումներ անելու - չի անցնում։
3) Փոքր խորհրդի կազմը՝ նախագահ, ֆրակցիաներից մի-մի
ներկայացուցիչ և անձնապես Ստ. Մամիկոնյան - ընդունվում է չնայած
վերջինի հրաժարմանը։
4) Նրա գործունեության կարգի մշակումը թողնվում է Փոքր
խորհրդին՝ Մեծ խորհրդի հաստատմանը ներկայացնելու պայմանով։
<...>
ՀԱԱ, ֆ. 222, ց. 1,գ. 141, թ. 256 շրջ.–25«։ Պատճեն։ Մեքենագիր։