Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/67

Այս էջը սրբագրված է

№ 37

Կ. Պոլիս ուղևորվող Միքայել Պապաջանյանի

նամակը Խաչատուր Կարճիկյանին՝

Վեհիբ փաշայի հետ իր տեսակցության մասին

21 հունիսի 1918 թ.
Բաթում


<...> 2. Թուրքական ուժերը կանգնած են Սանահինից հյուսիս։ Վեհիբ փաշան չգիտեր, որ հայերը հավակնում են Սանահինի հյուսիսային շրջաններին։ Վրացիների և գերմանացիների կողմից <այդ> շրջանների զավթումը կդժվարացնի Բորչալուի գավառի սահմանազատումը և հարավային մասը հայերին թողնելը։ Այնուամենայնիվ, եթե մենք ցանկանանք, թուրքական զորքերը կհեռացվեն Սանահինից։ Վեհիբ փաշան պատրաստ է իր ուժերով մեզ օգնել՝ գրավելու Բորչալուի մեր շրջանները։ Սակայն սահմանների հարցը վերջնականապես կվճռվի Կոստանդնուպոլսում, ուր պետք է պնդել նախապես թուրքերի հետ նրա լուծման վրա, որովհետև ընդհանուր կոնֆերանսում մենք կարող ենք անհաջողություն կրել, Եթե հարցն այդտեղ առաջին անգամ դրվի։ <...>


3. Վեհիբ փաշան մեր կառավարությանը երեք ավտոմեքենաներ է առաջարկում, որոնք նրա անդամներին, ինչպես նաև <Հայոց> ազգային խորհրդի անդամներին, կամ էլ մեր ներկայացուցիչներին, Ախալքալաքով և Ալեքսանդրապոլով կտանեն Երևան։ Անհրաժեշտության դեպքում ավտոմեքենաները կարող են երկու-երեք երթ կատարել մինչև Կարս կամ Ալեքսանդրապոլ։ <...>


ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 23, թ. 177 և շրջ., 174 չրջ.։ Բնագիր։ Ձեռագիր։ Թարգմանություն ռուսերենից։


№ 38

Քաղվածք Հայոց ազգային խորհրդի

նիստի արձանագրությունից