Նախագահում է Ավ. Սահակյանը։ Ներկա էին՝ Ռ. Տեր–Մինասյանբ, Հ. Ազատյանը, Մ. Ղարաբեկյանը, Ս. Տիգրանյանը, բժքիշկ Ա. Բաբալյանը, Ա. Ստամբոլցյանը, Ն. Աղբալյանը, Հ. Քաջազնունին, գեներալ Հ. Հախվերդյանը, գեներալ Ա. Դոլախանովը, Ա. Խոնդկարյանը, Երևանի և Ախալցխայի պատվիրակներ բժիշկ Հ. Մելիքյանը, ինժեներ Մարկոսյանը, Ստ. Մալխասյանը։
I. Երևանի պատվիրակության զեկուցումը.
Բժիշկ Հ. Մելիքյանը զեկուցեց, որ այս ամսի 15-ին Ալեքսանղրապոլ
է գնացել մի մասնաժողով՝ բաղկացած Մ. Մասինյանից,
Գ. Տեր-Հակոբյանից, Յու. Թամամշևից, Քեշմիշովից, բժքիշկ Հ. Սևլիքյանից
ու Բեգտաշովից, երեք հարց լուծելու համար. 1) Գաղթականության
հարցը։ 2) Զորքի տեղափոխվելու կարգը և գերիների խնդիրը։
3) Սահմանների խնդիրը։ Այդ բոլոր խնդիրների նկատմամբ էլ մասնաժոդովն արդեն սկսել է իր աշխատանքները, գրավոր առաջարկներ է
արել տաճիկներին, բայց դեռ դրական պատասխաններ չի ստացել:
Հավանորեն մոտ ապագայում այդ խնդիրները կստանան այս կամ
այն լուծումը՝ թերևս դրական հետևանքով մեզ համար։ Ապա ներկայացնում
է գրավոր զեկուցում՝ մասնաժողովի գործունեության բոլոր
գրությունների պատճեններով, որ տվել են տաճիկներին և ստացել
նրանցից։ Այնուհետև բժիշկ Հ. Մելիքյանը և Մարկոսյանը հաղորդում
են իրենց տպավորությունները և Երևանի դրությանը նկարագրում։
Կտրված լինելով ամբողջ աշխարհից, զուրկ հացից, իշխանությունից՝
այնպիսի կրիտիկական դրության մեջ է Երևանը, որ հրամայական անհրաժեշտություն է ներկայացնում <Հայոց> ազգային
խորհրդի տեղափոխությունը Երևան՝ որքան կարելի է շուտ, հակառակ
դեպքում անիշխանությունը մեծ ծավալ կստանա։ <..>
IV. Նոր փոխնախագահի ընտրությանը.
Ի նկատի ունենալով, որ Խ. Կարճիկյանը հիվանդ է և դա կարող
է երկար տևել, որոշվում է ժամանակավորապես նոր նախագահ
ընտրել։ Հ. Քաջազնունու առաջարկով ժամանակավոր նախագահ է
ընտրվում Ավետիք Սահակյանը։