Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/69

Այս էջը սրբագրված է
Նախագահ
Անդամ-քարտաղար

ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 141, թ. 262-263։ Պատճեն։ Մեքենագիր։


№ 39

Քաղվածք Հայոց ազգային խորհրդի

նիստի արձանագրությունից

24 հունիսի 1918 թ.


Նախագահում էր Ավ. Սահակյանը։ Ներկա էին՝ Ս. Տիգրանյանը, Մ. Ղարաբեկյանը, Հ. Դավթյանը, Ռ. Տեր-Մինասյանը, բժիշկ Ա. Բաբալյանը, Ն. Աղբալյանը, Հ. Քաջազնունին, Խ. Կարճիկյանը, Ա. Ստամբոլցյանը, Ստ. Մամիկոնյանը, Լ. Թումանյանը, Ա. Երզնկյանը, Հ. Թումանյանը, որ նոր էր եկել Լոռուց։


<...>II Կառավարության խնդիրը և երևան տեղափոխվեի.


Հ. Քաջազնանին հայանում է, որ կառավարությունն այն մասով, որ ուզում էր, չկա. արտաքին գործոց մինիստրը Ալ. Խատիսյանն է, Կ. Պոլսամ է, ֆինանսների՝ չկա, որը քաշքշվում է Հայ ժողովրդական կուսակցության հետ ունեցած բանակցությունների շնորհիվ։ ժամանակավորապես առաջարկված են Խ. Կարճիկյանը և Գ. Տեր-Հարությունյանը, մնամ է միայն գեներալ Թ. Նազարբեկովը, որը վարում է իր գործերն իբրև զինվորական մինիստր։ Դարձյալ մի փորձ արի Հայ ժողովրդական կուսակցության հետ համաձայնության գալու, չեղավ։ Այսպես՝ ուրեմն 14 օր է անցել, բայց կառավարություն չկա. եթե լինի էլ. այստեղ չի կարող մնալ։


Ստ. Մամիկոնյան. Ես առաջ այնպես էի հասկացել, որ եղածները ժամանակավոր են, հիմա, ուրեմն, մշտապես մնում են կառավարության մեջ։

Հ Քաջազնունի. ժամանակավոր են այն չափով, որ չափով ժամանակավոր է կառավարությունը։ Վերջնական հայտարարությամբ կլինի Երևանում։ Եղածները վարում են իրենց բաժինները <Հայոց> ազգային խորհրդի անունից։ Սակայն էական խնդիրը և ամենաան–