պետք է գնալ, տեր դառնալ և կառավարել <երկիրը>։ Եթե երկիրը բանտ է, թող կառավարությունը մեր բանտում լինի։ Եթե հեղինակավոր կառավարություն լինի, շատ բան կփոխվի և թերևս շատ բան այսպես չլիներ, եթե այստեղ կառավարության լիներ։
Ա. Բաբալյան. Բժիշկ Հ. Մելիքյանի և Մարկոսյանի զեկուցումից[1]
երևաց, որ անհրաժեշտ է կառավարություն կազմել Երևանում՝
անարխիայի դեմ կռվելու համար։ Թող մեր Ազգային խորհուրդը
մնա այստեղ՝ իբրև դեսպան արտաքին գործերի համար, իսկ Երևանում
կազմվի կառավարության, գուցե այստեղ ավելի վատ ծուղակի
մեջ ենք։
Ս. Տիտանյան. Սխալ ենք հասկացել իրար։ Այնտեղ որևէ իշխանություն
կա։ Եթե անգոր է, <ապա> շնորհիվ ճանապարհների
փակման։ Ուստի կառավարության կազմելիս պետք է նկատի ունենալ
ստեղծված դրությանը։ Շատ գործեր այստեղ պետք է կատարել՝ արտաքինը, ֆինանսականը, գաղթականականը, իսկ ներքինը, դպրոցականը,
իրավականը և այլն այնտեղ անել։ Եթե կառավարության նախագահը
Երևանում է լինելու, <Հայոց> ազգային խորհրդի նախագահն
այստեղ է մնալու։
Խ. Կարճիկյան. Ծուղակի մեջ ելլած կառավարությունը ոչինչ
չի կարող անել ո՛չ ժողովրդի ներքին, ո՛չ էլ արտաքին գործերի նկատմամբ։
Նա նույն դրության մեջ է լինելու, ինչ-որ մեր պատվիրակությանը
Տրապիգոնամ և Բաթամամ։ Արտաքին աշխարհից կտրված լինելով՝
նա կարող է շատ միակողմանի պատասխաններ, որոշումներ
տալ, որը վատ հետևանքներ կարող է ունենալ։ Կառավարության գնալը,
իհարկե, լավ է, բայց կտրվելու դեպքում ոչ մի արժեք չի ունենա, կլինի
նույնը, ինչ-որ է այժմ Երևանում, ուստի առայժմ թողնել Երևանի
ազգային խորհրդին երկիրը վարելու առաջվա նման՝ մինչև դրությունը
կպարզվի։
Ս. Հարությունյան. Քանի որ Կ. Պոլսի խորհրդաժողովը
վճռական է լինելու, Հայ ժողովրդական կուսակցության կողմից հայտնում
է, որ առայժմ կառավարությունը չկազմել և թողնել այնտեղի[2] Ազ–