Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/75

Այս էջը սրբագրված է

գային խորհրդին՝ շարունակի իր գործերն այնպես, ինչպես մինչև այժմ կատարել է։


Հ. Քաջազնունի. Կազմել կառավարություն Երևանում և համապատասխան հայտարարություն անել։ Շատ ցանկալի է, որ մեր ծրագրած ձևով մինիստրներ կոչվեն և գնան Երևան։ Աշխատել ամեն կերպ ճանապարհները բանալ։ Եթե այդ չհաջողվի, լիազորել Երևանում մեկին, որ կրճատ կառավարություն կազմի՝ առանց օրենսդրական մարմնի, իսկ այստեղ ունենալ ագենտներ՝ զինվորական, ֆինանսական, արտաքին և լիկվիդացիոն գործերի համար։


Նախագահ. Կառավարություն կազմելը վաղաժամ է, ճիշտ տեղեկություններ իմանալ ճանապարհների մասին և ապա դնել այդ խնդիրը, իսկ դրա համար լիազորել մեկին, որ մի շաբաթվա ընթացքում պարզի այդ խնդիրը։


Հ Քաջազնունի. Միայն 3 օր ժամանակ տալ։


Ա. Երզնկյան. Հարցնում է՝ բանակցված է օսմանյան կառավարության հետ, որ մեր սահմաններից հեռանան, չէ՞ որ դաշն է կապված։


Հ. Քաջազնունի. Ոչ մի բան չի արել, որովհետև ձևականորեն ինքը չի <պետության> գլուխը, այլ <Հայոց> ազգային խորհուրդը։ Ինչ վերաբերում է դաշնագրին, մենք էլ չենք կատարել, նոր է միայն կոմիսիան կազմված, որ աշխատում է այդ ուղղությամբ։ Գալով ճանապարհների արգելքին, դա տեղական թուրքերի գործն է և մեկ էլ վրացիների, գերմանացիների, որոնք չեն ցանկանում մեր գնալը <Երևան>։


Հ. Թումանյան. Հայտնում է՝ ես կարող եմ կառավարությանը տանել Երևան՝ Սանահինի և Դիլիջանի միջով։


ՈՐՈՇՈՒՄ, ժողովը հանձնարարում է Ա. Երզնկյանին բանակցել վրաց կառավարության հետ, երեք օրվա ընթացքում պարզել բոլոր անգամանքները և զեկուցել Խորհրդին։ <...>

Նախագահ
Անդամ-քարտուղար

ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 141, թ. 263-266 շրջ.։ Պատճեն։ Մեքենագիր։