միկոնյանը, Ս. Հարությունյանը, Ռ. Տեր-Մինասյանը, Ն. Աղբալյանը, Ա. Ստամբոլցյանը, Գ. Տեր–Հարությունյանը, Խ. Կարճիկյանը, Ա. Երզնկյանը, մինիստր-նախագահ Ռ. Քաջազնունին։
<...> Նախագահ Ա. Սահակյանը տեղեկացնում է>. Շուլենբուրգը՝
գերմանական ներկայացուցիչը, իր հետ ունեցած տեսակցության
ժամանակ հայտնեց, որ երեք հեռագրերը ստացվել են և հանձնվել
(Ա.) Ահարոնյանին, իսկ պայմանագիրը Թուրքիայի հետ ժամանակին
ուղարկված է։ Ուղիղ թելով խոսելու համար խոստացավ միջնորդել
և հանձն առավ մեր հեռագրերն ուղարկել Կ. Պոլիս և Բեռլին։
Շուլավերի մասին խոսելիս հայտնեց, որ այժմ վտանգ չկա,
կարող են աշխատանքները շարունակել, ինքը միջոցներ է ձեռք առնում ապահովության հաստատելու համար։ Երևանի ճանապարհի
մասին հայտնեց, որ իրենք ցանկանում էին բաց անել և զորք էլ ուղարկեցին, բայց հրահանգ ստացան կանգնեցնելու և այժմ գերմանական
զորքերը պիտի մնան մի մասը Վորոնցովկայի, մյուսը Սանահինի
մոտ։ Այդ առթիվ բանակցություններ են սկսվելու Բաթումում. ցանկալի
է, որ հայ ներկայացուցիչներ լինեն այնտեղ։ Բանակցությունները վարելու
են գերմանական, բուլղարական և ավստրիական միսիաները,
որոնք գտնվում են այժմ այնտեղ։ Լավ կլինի, որ տեսակցություն ունենաք
նրանց հետ։ Բաքվի նկատմամբ գերմանական կառավարությունը
որոշել է արգելել թուրքերի արշավանքը դեպի Բաքու և եթե ուզում եք
նոր պատգամավորներ ուղարկել, խոսեք այդ մասին գերմանական
զինվորական միսիայի հետ։ Կ. Պոլսից լուր չունի։ Կոնֆերենցիան
կտևի երկու ամիս, կարևոր հարցեր են շոշոփվելա և ռուսաց իշխանության ներկայացուցիչն անպատճառ լինելու է այնտեղ։ Գալով մեր
կառավարության Երևան տեղափոխվելուն խորհուրդ տվեց առայժմ
սպասել մինչև ճանապարհների բացվելը։ <...>
IV. Հ. Քաջազնունու հայտարարությանը. Ինձ հանձնարարված
էր <Հայոց> ազգային խորհրդի կողմից կառավարություն կազմել
կոալիցիոն սկզբունքով։ Սակայն անցել է ավելի քան 14 օր, բայց իր
բոլոր ջանքերն այդ ուղղությամբ հաջողությամբ չպսակվեցին։ Այս
դրությունն այլևս չի կարող շարունակվել և պետք է անպատճառ կառավարության կազմվի և ես վճռել եմ կազմել, բայց ոչ կոալիցիոն, այլ