1. Անտարբերության դեպի հայկական գավառները, միատեսակ քաղաքական անհացում[1] - չի ընդունվում
2. Հայաստանի անկախություն - ոչ-ոք չի ցանկանամ։
3. Ազգային խորհուրդը թողնել նույնությամբ - չի անցնում, 3
ձայն է ստանում։
4. Ի նկատի ունենալով Անդրկովկասյան միության քայքայումը՝ Ազգային խորհրդի կամ ժողովի կողմից ընտրվում է նոր մարմին, որին ժամանակավորապես հանձնվում է կառավարչական ֆունկցիաներ հայկական գավառների նկատմամբ (Տ. Բեկգադյան) - չի անցնում։
5. Ազգային խորհուրդն իրեն հայտարարում է ժամանակավոր
կառավարություն (Ավ. Սահակյանի) - ստանում է 3 ձայն, նույնպես չի
անցնում։
6. Ի նկատի ունենալով, որ Վրաստանի և Ադրբեջանի անկախության հրապարակումով լուծվում է Անդրկովկասյան անկախությանը, Հայոց
ազգային խորհուրդը ժամանակավորապես իր վրա վերցնում է
կառավարչական ֆունկցիաներ հայկական գավառների նկատմամբ (Լ. Թումանյանի) - ստանում է 7 ձայն և համարվում է ընդունված։
Ընտրվում է մի հանձնաժողով՝ Ս. Հարությունյան, Ստ. Մամիկոնյան, Լ. Թամանյան և Ա. Երզնկւան, Հայոց ազգային խորհրդի հետագա գործունեության ընթացքի և ներքին ստատուտը[2] կազմելու համար՝ երկու օրվա ընթացքում և մշակելու բանաձևերից բխող մանրամասնությունները։
Ս. Հարությունյան. Ի նկատի ունենալով, որ, շնորհիվ ստեղծված դրության և մի շարք պատճառների, Ազգային խորհուրդը չի վայելում ժողովրդի վստահությունը, վերակազմե| Ազգային խորհրդի կազմը։
Նախագահը պատասխանում է, որ միայն նոր համագումարը
կարող է փոխել Ազգային խորհրդի կազմը։ Իսկ Ազգային խորհուրդը